«Իրեն «գժի տեղ» դրած բոմժը միգուցե լրտես էր․ հեռախոսով նկարում էր մետրոյի կայարանները». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի անվտանգության երաշխավորողը Երևանի Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի ոստիկան Նշանն է:
Մետրոպոլիտենում եմ: Կողքս առերևույթ բոմժ է: Սակայն, ըստ էության, վերջինս այդքան էլ բոմժ չէ: Լավ հեռախոս ունի: Ֆեյսբուքյան էջ ունի: Կարողանում է օգտվել որոնողական համակարգերից և հեռախոսի ծրագրերից: Առաջին հայացքից իրեն «գժի տեղ է» դնում: Սակայն, մյուս կողմից՝ հեռախոսով արհեստավարժ կերպով նկարում է մետրոյի բաց կայարանները և դրանց միջև ընկած տարածությունը:
«Բոմժը», միգուցե՝ լրտեսը, իջավ մետրոյի «Բարեկամություն» կայարանում: Մոտեցա նույն կայարանում «կայանված» ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկան Նշանին (ազգանունը հրաժարվեց ասել): Նախ՝ բացատրեցի, որ մետրոյում բոմժությունն անթույլատրելի է: Բացի դրանից՝ հիմնավորեցի, որ «բոմժն» այդքան էլ բոմժ չէ, միգուցե՝ լրտես է: Ոստիկան Նշանին բոմժը և վերջինիս մասին պատմությունը խ...ին չէր: Ոստիկանը հետևում էր Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վճարումներին: Աստված չանի մեկը չվճարի: Ոստիկան Նշանը տեղում է և օրենքի ողջ խստությամբ կպատժի իրավախախտին: Իսկ այն, որ առերևույթ բոմժի տեսքով անձը կարող է Հայաստանի անվտանգությունը վտանգի, ոստիկան Նշանի, ինչպես արդեն ասացի, խ... ին չէ:
Իրավամբ՝ ոստիկան նշաններն են մեր անվտանգության երաշխավորները»:

«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
5210:06
«Մեկ տարի առաջ ՀՀ հակահայ ղեկավարությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ»․ Ռուբեն Մելիքյան
4109:48
ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետած երիտասարդի գործով նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»
5409:12
«Ինչո՞ւ դրանց կիրառումը չցուցադրվեց հենց զորահանդեսի ժամանակ». Հակոբ Բադալյան
6609:00
Գյուղացիները բարձրաձայնում են գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների մասին
118Երեկ, 21:06
«Էս ուր ենք հասել». Տիգրան Վարդանյան
122Երեկ, 16:48
«Արգելված պեյզաժ է. հուսանք՝ հետևանք չի ունենա». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
142Երեկ, 15:12
«Թույլ չտվեցին նկարահանում իրականացնել Կիրանցի պատի մոտ». Էդմոն Մարուքյան
119Երեկ, 14:42