«Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը ենթակա է վերացման»․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՎԻ
Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը:
Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը:
Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:
Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման»:

«Նախագահը ցույց տվեց, որ սրանց ոչ մի ծուղակից չի խուսափում կամ վախենում»․ Արշակ Զաքարյան
1813:00
«Բա ասում ես՝ խաղաղություն ա, 300 հազար թուրք ա գալու»․ բերդավանցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
4212:30
«Ասում էր՝ 3 մլն վարչապետ կա, էսօր ասում ա՝ որոշողը մեկն ա»․ Գագիկ Ծառուկյան
3812:18
«Պատմություն կարդա, Պետրո՛ս, բայց ոչ տիկին Ժաննայիդ դասագրքերով»․ Վահե Սարգսյան
4312:12
«Ադրբեջանցիները ֆունդամենտը դրած՝ բարձունքներին նստած են»․ Գագիկ Ծառուկյան
5012:00
«Զուսպ, հավասարակշռված պատասխանում է բոլոր հարցերին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5311:42
«Քոչարյանը քաղաքական առումով լրիվ «քյասիբցել» է»․ Անահիտ Ավանեսյան
6911:24
«Սա Երևանի հանդեպ քրեական հանցագործություն է»․ Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
6011:12