Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Անվտանգության ոլորտում չի կարելի էքսպերիմենտալ շինարարություն անել»․ Արա Պողոսյան

«Անվտանգության ոլորտում չի կարելի էքսպերիմենտալ շինարարություն անել»․ Արա Պողոսյան
17
Այսօր, 01:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «Պարզեցի, որ Հայաստանում ոչ միայն 3 միլիոն վարչապետ կա, այլև 3 միլիոն ռազմագետ։
Դե արի ու սրանց բացատրի, ցանկացած բանակ և ցանկացած սպառազինություն գնահատվում է ընդհանուր կոնցեպտի մեջ՝ ովքեր են քո պոտենցիալ հակառակորդները, ինչ գերազանցություն ունեն քո նկատմամբ, որոնք են նրանց «աքիլեսյան գարշապարերը» և քո պաշտպանական ռազմավարությունն ինչպես ես կառուցում։
Միանգամից ասեմ, որ «խաղաղությունը անվտանգության երաշխիք է», «մեր զենքը լեգիտիմությունն է» կարգի էշությունները չեն աշխատելու, իսկ «տնտեսական փոխկապակցվածությունը պատերազմները կդարձնի անիմաստ» թեզը վաղուց հերքված է...
Հիմա՝ որևէ զենքի ձեռքբերում եթե չի լրացնում քո անվտանգության ռազմավարության շղթայի բաղադրիչ, դառնում է անիմաստ ու ընդամենը ավելորդ ծախս:
Անվտանգության համակարգը չափազանց նուրբ և զգայուն ոլորտ է, որտեղ չի կարելի էքսպերիմենտալ շինարարություն անել։ Օրինակ՝ եթե ձեր թշնամին ձեր նկատմամբ ունի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցություն, ապա սա նշանակում է, որ երկարաժամկետ պատերազմի դեպքում նա կարող է շատ գնել, իսկ դուք՝ ոչ։ Հետևաբար դա պետք է փոխհատուցել ասիմետրիկ ռազմավարությամբ՝ էժան, շատ ու էֆեկտիվ միջոցներ ստանալ։ Էդպիսին էր իրանական ռազմավարությունը։
Ժամանակին Իրանում հասկացան, որ երկարաժամկետ հեռանկարում տեխնոլոգիական և տնտեսական էմբարգոյի ներքո գտնվող երկիրը չի կարող ունենալ ռազմավարական խնդիր լուծող ավիացիա, և նրանք կատարեցին, ըստ իս, լավագույն որոշումը՝ սեփական հրթիռային ծրագիրը, որը տեխնոլոգիական այնպիսի լուծումներ պետք է առաջարկեր, որ ամերիկյան և իսրայելական արդյունավետ ՀՕՊ համակարգերին հասնեին էժան ու շատ հրթիռներ։
Ու սա աշխատեց թե՛ 12-օրյա ռազմական գործողությունների ժամանակ, և թե՛ վերջին պատերազմում։
Հիմա մենք՝ ի՞նչ խնդիր ենք լուծելու։
Միանգամից ասեմ՝ «մեր ինքնիշխան սահմաններն ենք պաշտպանելու» կարգի քարոզները չեն աշխատելու, որովհետև միջազգային հարաբերությունները քաոտիկ են, հաճախ տոքսիկ, ու ոչ ոք չի կարող ասել, թե երբ ում շահերն ինչ կպահանջեն, իսկ բանակը, որն անընդունակ է իր սահմաններից դուրս ուժ պրոյեկտել, երբեք չի կարողանա սահման պաշտպանել։
Բանակը և անվտանգության համակարգը չի կարելի շփոթել բիզնես պրոյեկտի կամ նախընտրական քարոզարշավի հետ...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան