«Պետրոսի թիկունքում աշխատել էր իշխանությունների կողմից հավաքագրված փաստահավաք թիմ»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մաստեր կլաս․Պետրոս Ղազարյանի հյուրն էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հեռուստազրույցը անցնում էր առանձնապես լարված իրավիճակում։ Աննախանձելի էր Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը։ Պետրոսը կարծես թե իր վրա էր վերցրել դատախազական իրավասություններ և զրույցը տանում էր ոչ այնքան ըստ էության, այլ էստեղից էնտեղից հավաքած մեղադրականների առաջադրմամբ։ Առջևում ընտրություններ են և իմ կածիքով ճիշտ կլիներ, որ բացահայտվեր Քոչարյանի քաղաքական թիմի ծրագրերի էությունն ու անելիքները և ոչ թե հարցազրույցը գնար նրա առաջնորդի գործած և չգործած «մեղքերի» մասին։
Զգացվում էր, որ Քոչարյանի խայտառակությունն ապահովելու համար Պետրոսի թիկունքում աշխատել էր իշխանությունների կողմից հավաքագրված ստվերային մի ողջ փաստահավաք թիմ։ Տարիների հեռվից բերվում էին այնպիսի թվեր և փաստեր, որոնց մոռացությունը ավելի հավանական էին, քան հիշելը։ Այնուամենայնիվ, Քոչարյանը զգոն էր և առաջադրված հարցերին տալիս էր զուսպ, հավասարակշռված պատասխաններ՝ երբևէ չտրվելով սադրանքների և էմոցիոնալ պոռթկումների։ Պետրոսը ևս իր դերում կոռեկտ էր ու թեև գտնվելով իշխանական թևի պատվերի տակ, այնուամենայնիվ հաղորդումը տանում էր տանելիի պայմաններում՝ չխախտելով կոռեկտության սահմանները։ Ինչ որ տեղ զգալի էր վաստակավոր լրագրողի հարգանքը վաստակավոր քաղաքական գործիչի նկատմամբ։
Դա ինձ ուրախացնում էր։
Հեռուստազրույցը, որ տեղի էր ունենում սուր կոնֆլիկտային իրավիճակում, երկու կողմից էլ քաղաքակթություն և բարեկրթություն ցուցաբերելու կարողության և հմտության դրսևորում էր»։

«Այն, ինչ որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սաակաշվիլու կրկնօրինակն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
000:24
«Ոչ մի առաջընթաց ժողովրդավարության ցուցիչներում և ոչ մի դատապարտված ոստիկան․ Պետրո՛ս, դու դա գիտես»․ Լիլիթ Գալստյան
2600:02
«Նորահայտ կեղծ «ընդդիմադիրներին» իշխանությունն է ռեսուրսներ տրամադրել»․ Ոսկան Սարգսյան
40Երեկ, 23:42
«Կեղծ տեղեկություններ են շրջանառում, թե իբր Կաթողիկոսն անիծել է զորահանդեսը»․ Արթուր սարկավագ Օհանյան
49Երեկ, 23:18
«Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքն է հրահրել այդ ամենը»․ Ռոբերտ Քոչարյան
62Երեկ, 23:12
«ՀՀ-ի և Արցախի ռազմական ընդհանուր պոտենցիալը եղել է մի բան էլ ավելի, քան Ադրբեջանինը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
78Երեկ, 22:54
«Չե՛նք կարող լռել, սպասել ու ոչինչ չանել»․ Գեղամ Օհանյան
66Երեկ, 22:30
«ԵԱՏՄ անհեթեթ հայտարարությունից ոգևորվածնե՛ր, դուք ո՞վ եք»․ Գեղամ Նազարյան
69Երեկ, 22:12