«Ուրիշների ողբերգության վրա միավորներ հավաքելը ոչ միայն անբարոյական է, այլև չարիք»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրիշների ողբերգության վրա միավորներ հավաքելը ոչ միայն անբարոյական է, այլև չարիք․
Նիկոլ Փաշինյանը կիսաժպիտ պատմում է Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով մի ամբողջ ընտանիքի մահանալու մասին՝ դա համեմելով իր գովազդով, թե ճանապարհները այնքան լավ վիճակում են, որ վարորդները գայթակղվում են և արագ քշում։
Իհարկե, ստում է, թե ճանապարհները լավ վիճակում են։ Պետական բյուջեի փողերը մսխելու լավ միջոց է ճամփա սարքելը, որը ամիսներ անց դառնում է իսկական չարիք վարորդների համար՝ առաջացած փոսերի պատճառով։
Բայց ուրիշների ողբերգության վրա սեփական գովազդ անելը այլ կերպ կոչվում է քաղաքական անբարոյականություն։
Ու հենց նույն պահին վարչապետին ուղեկցող անհամար ոստիկանների ավտոբուսն էլ է վթարի ենթարկվում՝ մեծ վնաս պատճառելով այլ մարդկանց։
Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ այս անգամ երևի ոստիկաններն են գայթակղության մեջ ընկել։
Կարելի է ենթադրել՝ Նիկոլի իշխանությունը ամեն գնով պահելու գայթակղություն է, քանի որ դրանից զրկվելու դեպքում ոմանք կրկին վերադառնալու են սարեր՝ կով պահելու, ոմանք ՔՊ-ի մեծ մասի հետ կհայտնվեն բանտում»։

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4509:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
5209:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
5609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13400:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
212Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
128Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
226Երեկ, 22:37