«Անվտանգ ճանապարհները և սթափ վարքագիծը՝ անվտանգության ապահովման պարտադիր պահանջ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Շիրակի մարզում, այսօր Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարները խորապես ցավալի և ցնցող են։ Զոհերի թվում կան նաև երեխաներ…
Այսպիսի դեպքերը ստիպում են գիտակցել՝ որքան փխրուն է մարդկային կյանքը ճանապարհին և որքան մեծ է մեր յուրաքանչյուրի պատասխանատվությունը ղեկին։
Ճանապարհին արագության գերազանցումը ցանկացած պարագայում չի արդարացնում արագ տեղ հասնելու չհիմնավորված մտածելակերպը, բայց մեծացնում է պատահարի հավանականությունը։
Վարորդական կուլտուրան և փոխադարձ հարգանքը ճանապարհին ոչ թե պարզապես վարքականոններ են, այլ խիստ պարտականություն։
Առանձնահատուկ կարևորություն ունի երեխաների փոխադրումը։ Նրանք պետք է տեղափոխվեն միայն անվտանգ և համապատասխան մանկական նստատեղերով, ամրագրված անվտանգության գոտիներով։ Յուրաքանչյուր ծնող և վարորդ պարտավոր է գիտակցել, որ նույնիսկ փոքր անփութությունը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։
Ակնհայտ է իհարկե, որ ոչ բոլոր դեպքերում է մեղավորը միայն վարորդը կամ հետիոտնը․ մեծ է նաև ճանապարհների անվտանգության մակարդակի դերը։
Անհրաժեշտ գծանշումները, պատշաճ լուսավորությունը և արդյունավետ վերահսկողությունը այն նվազագույն պայմաններն են, որոնք կարող են էապես նվազեցնել դժբախտ պատահարների թիվը։
Անվտանգ ճանապարհների կառուցումը, արկածախնդրության բացառումը և սթափ վարքագիծը մեր և մեր հարազատների կյանքի ու անվտանգության ապահովման պարտադիր պահանջներն են։
Այս անդառնալի ողբերգությունները թող զգոնության կոչ լինեն բոլորիս համար»։

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
4509:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
5209:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
5609:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
5108:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13400:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
212Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
128Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
226Երեկ, 22:37