Ուգանդայի պաշտպանության նախարարը Թուրքիայից պահանջել է մեկ միլիարդ դոլար և այդ երկրի ամենագեղեցիկ կնոջը

Ուգանդայի նախագահի որդին՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մուհուսի Քաիներուգաբան՝ որպես «դիվիդենտ», Թուրքիայից պահանջել է մեկ միլիարդ դոլար և այդ երկրի ամենագեղեցիկ կնոջը, հաղորդում է India Today-ը։
«Բացի Թուրքիայից ստացված միլիարդ դոլարից, ես ուզում եմ ամուսնանալ այդ երկրի ամենագեղեցիկ կնոջ հետ»,- գրել է Քաիներուգաբան X սոցիալական ցանցում ապրիլի 11-ին, սակայն ավելի ուշ ջնջել է գրառումը։ Քաղաքական գործիչը մեղադրել է Թուրքիային Սոմալիում գործարքներից, այդ թվում՝ Մոգադիշոյում նավահանգիստների և օդանավակայանների շահագործումից շահույթ ստանալու համար։ Ուգանդան երկու տասնամյակ է, ինչ Սոմալիում պայքարում է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ալ-Շաբաաբ» խմբավորման զինյալների դեմ։
Ժողովրդական պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարը պահանջել է «արժեթղթերի վաճառքից ստացված դիվիդենտներ» և ավելի ուշ հայտարարել է, որ ցանկանում է նաև ամուսնանալ Թուրքիայի ամենագեղեցիկ կնոջ հետ։
Ավելին, Քաիներուգաբան սպառնացել է արգելել «Թուրքական ավիաուղիների» թռիչքները և խզել դիվանագիտական հարաբերությունները, եթե իր պահանջները չբավարարվեն 30 օրվա ընթացքում։
Ուգանդայի զինված ուժերի հրամանատարը հայտնի է իր հակասական հայտարարություններով։ 2022 թվականի հոկտեմբերին նա սոցիալական ցանցերում գրել էր, որ կարող է երկու շաբաթում գրավել Քենիայի մայրաքաղաքը, ինչը ստիպել էր իր հորը՝ Ուգանդայի նախագահին, ներողություն խնդրել։ 2025 թվականի հունվարին Քաիներուգաբան հայտարարել էր, որ հոր կամքը միակ բանն է, որը գեներալին կանգնեցնում է ընդդիմության առաջնորդ Բոբի Ուայնին մահապատժի ենթարկելուց։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկսվելուց հետո քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Ուգանդան պատրաստ է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ մտնել Թել Ավիվի կողմից։


Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ
5308:12
Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
21803:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
10602:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
11502:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
12302:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
10101:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
7801:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
8201:42