Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՔՊ-ական իշխանությանը, որպես ծանր բեռ, 8 տարի մեր վզին տանում ենք»․ Ոսկան Սարգսյան

«ՔՊ-ական իշխանությանը, որպես ծանր բեռ, 8 տարի մեր վզին տանում ենք»․ Ոսկան Սարգսյան
108
Այսօր, 13:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երևանի ոչ բարով քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը չվճարողներին որպես բեռ իրենց վզին տանում են։
Տիգրան Ավինյան, ՔՊ-ական իշխանությունը, որպես ծանր բեռ, 8 տարի մենք՝ հարկատուներս մեր վզին տանում ենք, դուք էլ հանրօգուտ գործ չեք անում, ուրանում եք մեր արժեքները, հարձակվում Հայ առաքելական եկեղեցու վրա, ուրանում եք մեր պատմությունը, մեր հերոսամարտը, կզում եք Ադրբեջանի առաջ, հերթով կատարում Իլհամ Ալիևի պահանջները, պետական բյուջեն մսխում են ձեզ վճարվող միլիարդավոր դրամների պարգևավճարներով։ Մեր՝ Հայաստանի ու հայերի վզին ձեր ծանր բեռի համեմատ հասարակական տրանսպորտի ուղեվարձը չվճարողները բմբուլից էլ թեթև բեռ են»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան