Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Երկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք». Գևորգ Դանիելյան

«Երկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք». Գևորգ Դանիելյան
94
Այսօր, 11:18

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ հայը նա չէ, ով տիրապետում է մայրենինին, ունի որոշ հռետորական ձիրք և դա է համարում իր միակ նվիրական զբաղմունքը։ Լավ հայը նա է, ով իր Երկրի համար անխոս գործեր է անում, հանրաճանաչ դարձնում իր ազգը, անխաթար դարձնում նրա բարի համբավը։ Մայրենիին լավ չէր տիրապետում Շարլ Ազնավուրը, Արամ Խաչատուրյանն ընդհանրապես չէր տիրապետում, Հրանտ Մաթևոսյանը հրաշալի տիրապետում էր գրավոր խոսքին, բայց բանավոր խոսքը այն չէր։ Այնուամենայնիվ, այս և բոլոր մյուս մեծերը աշխարհով մեկ ճանաչելի են դարձրել հային, թույլ չեն տվել, որ հայը ամոթից գլուխը կախի, ստեղծել են մնայուն արժեքներ։
Երկրին հիմա ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք։
Հ.Գ. Բանավոր խոսքի վարպետներից էլ ակնկալում ենք զերծ մնալ կիսաժարգոնային «համարձակ» խոսույթից....»:

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան