«Մինչև հիմքերը ջախջախեցինք Իրանի հանցավոր ռեժիմը». Բենիամին Նեթանյահու

Իսրայելը և Միացյալ Նահանգները «ջախջախեցին ռեժիմը» Իրանում, հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելը Միացյալ Նահանգների հետ կանգնած է ազատ աշխարհի առաջնագծում։ Միասին մենք մինչև հիմքերը ջախջախեցինք Իրանի հանցավոր ռեժիմը։ Այս երեսպաշտ ռեժիմը ձգտում էր իրականացնել միջուկային պայթյուններ և կառուցել տասնյակ հազարավոր մահացու բալիստիկ հրթիռներ, որոնք նախատեսված էին մեզ ոչնչացնելու համար։
Այն (իրանական ռեժիմը) ֆինանսավորեց և զինեց իր ահաբեկչական կողմնակիցներին, որոնք ձգտում էին խեղդել մեզ «կրակի օղակի» մեջ։ Միևնույն ժամանակ, այն տարածեց իր մոլեռանդ գաղափարախոսությունը բոլոր մայրցամաքներում՝ Արևմուտքը ներկայացնելով՝ որպես գոյության սպառնալիք։ Նրանք կարծում էին, որ կարող են շարունակել քաոս սերմանել, բայց դա այլևս այդպես չէ», - հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Ապարանի, Սպիտակի, Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում
309:18
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում․ «Ժողովուրդ»
1409:12
Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու. «Ժողովուրդ»
3109:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով (լուսանկար)
3408:24
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
13000:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
208Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
126Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
220Երեկ, 22:37