Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»
![]() 165 Այսօր, 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն շահագործվել, կա՛մ լիարժեք չեն շահագործվել։ Թե ինչ հանքային պաշարներ ունի Արցախը, ինչն է արդեն շահագործվել և ինչի վրա կարող է կենտրոնանալ Ադրբեջանը, ներկայացրել է աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուրի Առաքելյանը։ Նրա խոսքով՝ Արցախի ընդերքը չափազանց բազմազան է։ «Արցախի տարածքի երկրաբանական կառուցվածքի բազմազանության պատճառով բազմազան են օգտակար հանածոները։ Հանդիպում են մետաղական և ոչ մետաղական հանածոների հարուստ տեսականի։ Արցախի տարածքում չկան վառելիքի արդյունաբերական նշանակության հանքավայրեր։ Բացակայում են նավթի և գազի պաշարներ, որոնց այլընտրանքային տեսակ կարող է հանդիսանալ քարածխի որոշ երևակումներ։ Արցախի Հանրապետության տարածքում քարածխի շերտեր հայտնաբերված են յուրայի և կավճի նստվածքների որոշ կտրվածքներում՝ Մաղավուզի հանքավայրում, Նարեշտարի երևակում և Քոլատակի երևակում։ Չնայած տարածքի փոքրությանը՝ Արցախին բնորոշ են նաև մետաղական օգտակար հանածոները։ Ինչպես գիտեք, մետաղաձուլությունը Արցախում հայտնի է դեռ շատ վաղուց։ Այդ են վկայում Խծաբերդի, Մեհմանայի հնագույն ձուլարանները»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, անմե՞ղ է դառնում». Դանիել Իոաննիսյան
1710:54
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3810:48
Ոստիկանական մեծաթիվ զորքեր՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ (տեսանյութ)
8410:36
«Իշխանության ապօրինի գործողությունները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում»․ Տիգրան Աբրահամյան
7910:18
«Կիլոմետրանոց խցանում՝ «պարզ» վթարի հետևանքով»․ Արթուր Խաչատրյան
11809:42
«Որքան հոգեկան տառապանք ու ֆիզիկական հոգս պատճառվեց նրան ու ընտանիքին»․ Հակոբ Բադալյան
12109:24
Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը. «Ժողովուրդ»
16208:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14208:30
