«Խոստովանենք՝ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր»․ Նիկոլ Փաշինյան
![]() 213 Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ., 11:48 «Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, և մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, և ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել է ուրիշ օրակարգ: Նրբությունն այն է, որ մենք հենց ժողովրդից սերող քաղաքական մեծամասնություն ենք: Մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ: Մենք չենք կարող այդ պատգամը չլսել, և այս սոցիալ-հոգեբանական փոփոխությունը ժողովուրդն է արել, պատվիրել, մենք էլ իրականացրել ենք»,- Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կբնորոշի Նիկոլ Փաշինյանը հաջորդ մանդատը, որը ՔՊ-ն առաջիկա ընտրություններին խնդրելու է ժողովրդից, Փաշինյանը նշեց․ «Մեր կարգախոսն է՝ «տե՛ր կանգնիր խաղաղությանը», և պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի, այն ի կատարումն հանձնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։ Նա նաև ընդգծեց, որ առաջիկա մանդատը պետք է լինի խաղաղության մանդատ, խաղաղությունը սովորական դարձնելու մանդատ և խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ: |

«Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
8716:12
Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը
11815:35
«Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին». #Tasnim
10715:09
«Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է. ուզում ենք լոգիստիկ շղթաները ընդլայնել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14714:54
«ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան
12414:32
«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14314:18
«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին (տեսանյութ)
12014:00
ՀԱԿ-ը ներկայացրել է նախընտրական ցուցակը՝ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում (տեսանյութ)
17713:48
