Շաբաթ, 18 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան

«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան
127
Այսօր, 14:18

«Իմ խնդիրը այն չի, որ մենք այդքան շատ խոսում ենք Արարատի մասին: Ուզում եմ բոլորիս հիշեցնեմ, որ ՀՀ-ում կա Արարատի մարզ, կա Արարատ բնակավայր, Արարատ համայնք: Իմ խնդիրն այն է, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում, չենք տեսնում գիծը՝ պետության և ոչ պետության միջև: Ես նման հարց չեմ բարձրացնում ձեր ասածի հետ կապված»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա՛շինյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք տեսնում եք անհրաժեշտություն՝ ՀՀ զինանշանից հեռացնելու Արարատի նշանը:

«Ես բարձրացնում եմ հարց մեր պետության և պետական ատրիբուտների, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին, իսկ դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաև հարևանների տարածքային ամբողջականությունը ընդունելն է»,- հավելել է վարչապետը:

«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան