Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ

Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ և կախված է Թեհրանի կողմից պայմանների կատարումից, հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը բանակցությունների ամենալուրջ խոչընդոտն է, որն Իրանը բարձրաձայնել է պակիստանցի միջնորդի հետ զրույցում։ «Թասնիմը» նաև մատնանշում է ԱՄՆ-ի չափազանցված պահանջները՝ նշելով, որ Թեհրանը Վաշինգթոնից ակնկալում է ավելի իրատեսական մոտեցում։ «Մինչև հիմնական խոչընդոտները չվերացվեն, ընդունելի համաձայնագրի հասնելու հստակ հեռանկար չկա, և Իրանը որևէ հիմք չունի ամերիկյան թատրոնին մասնակցելու համար», - գրել է գործակալությունը՝ նշելով, որ «Իրանի՝ բանակցություններին չմասնակցելու որոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը չունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու ծրագրեր՝ հավելելով, որ դեռևս որոշում չի կայացվել այն մասին, թե արդյո՞ք բանակցությունները կկայանան։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, երկուշաբթի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար։

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
16403:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
8202:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
9102:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
9302:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
8101:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
6501:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
7001:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
7901:30