Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
170
Այսօր, 20:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենայն հավանականությամբ վաղը' ապրիլի 21-ին, ԱՄՆ -ն ու Իսրայելը կվերսկսեն Իրանի դեմ հարձակումները։
Դա երևում է ԱՄՆ իշխանության շեղող քայլերից, մանավանդ որ այսօր կրկին Պակիստան են ժամանել ամերիկյան պատվիրակության անդամները՝ Իրանի հետ բանակցությունը վերսկսելու։ Իսկ Իրանը կտրականապես դեմ է բանակցային այն տարբերակին, ինչը կա։
Իրանն էլ չի թաքցնում, սպասում է հարձակման ԱՄՆ կողմից։ Իրանցի իմ գործընկերները, քաղաքական վերլուծաբանները, ինչպես նաև որոշ պաշտոնյաներ նույնիսկ համոզված են, որ երեքշաբթի ԱՄՆ -ն ու Իսրայելը ևս մեկ հարձակման կանցնեն։
Դե ինչ, տեսնենք, թե ինչ զարգացում կլինի առաջիկա ժամերին»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան