Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան

«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
168
Երեկ, 21:42

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հրապարակվել է Եվրոպայում և արաբական աշխարհի երկրներում 1990-2022 թթ․ բնակչության փոփոխության քարտեզը։ Այն ներկայացնում է բնակչության աճի կամ նվազման տարբեր տեմպեր․ կանաչը՝ ցույց է տալիս աճը, իսկ կարմիր երանգները՝ անկումը:
Քարտեզից ակնհայտ է դառնում, որ արաբական աշխարհի երկրներում բնակչության զգալի աճ է գրանցվել․ Իրաքում՝ +151.4% Սաուդյան Արաբիայում՝+127.5%, Եգիպտոսում՝ +94.1%:
Հետաքրքիր է, որ պատրեազմող Իսրայելի բնակչությունը նույնպես այս ընթացքում ավելի քան կրկնապատկվել է:
Մինչդեռ Արևելյան Եվրոպայում բնակչության անկում է արձանագրվել։ Ուկրաինայում՝ -28.9%, Բոսնիայում՝ -28.9%, Լատվիայում՝-28.6%, Բուլղարիայում՝-25.3%։ Ինչպես նշված է քարտեզի կից վերուծության մեջ՝ այս անկումը բնորոշ է հետխորհրդային և բալկանյան շատ պետությունների, որոնք հաճախ բախվում են արտագաղթի, ցածր ծնելիության մակարդակի և ծերացող բնակչության հետ։
Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրնրեում աճ է արձնագարվել՝ Մեծ Բրիտանիա՝ +16.9%, Ֆրանսիա՝+17.1% և Իսպանիա՝ +22.4%։ Այս ցուցանիշները համարվում են բնակչության չափավոր աճ, որը պայմանավորված է միգրացիայի և կայուն ծնելիության մակարդակի համադրությամբ։ Սկանդինավյան երկրներում, ինչպիսիք են Նորվեգիան +31% և Շվեդիան՝ +22.1%, նույնպես բնակչության աճ է գրանցվել, Իսլանդիա՝ +52%, Իռլանդիա՝+45.7%, Շվեյցարիա՝+31.3%;։
Այս փոքր երկրները Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում ամենամեծ աճն են գրանցել, որը բացատրվում է տնտեսական բարձր աճով։
Մինչ Եվրոպայի մեծ մասը բնակչության անկման առջև է կանգնած, արաբական աշխարհում արձանագրվում է արագ և մեծ աճ, որը կարելի է վերագրել ավելի բարձր ծնելիության մակարդակին, երիտասարդ բնակչությանը և տարածաշրջանային միգրացիային։
Ադրբեջանում բնակչության աճի ցուցանիշը 41․7% է կազմել, Վրաստանում՝ անկումը ՝ -22,7%, Հայաստանի դեպքում բնակչության անկում է գրանցված, սակայն քարտեզում մեր երկրի թվերը չեն երևում։
Սա՛ է Հայաստանի անվտանգության հիմնական խնդիրը՝ բնակչության թվի անկումը, որը, ցավալիորեն, միշտ արձանագրվում է ՀՀ բոլոր կառավարիչների օրոք»:

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան