«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքացի Փաշինյան Նիկոլի համար վատ լուր ունեմ.
Արցախի հայերի վերադարձի թեմայից անգամ եթե Հայաստանը հրաժարվի, անպայման կհայտնվի մի տերություն, որը այդ հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել:
Բնականաբար դա չեն անելու հայերիս գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց ազդեցությունն ընդլայնելու համար: Հետո կսկսվի մրցակցություն տերությունների միջև, թե ով է առաջ մղելու Արցախի ժողովրդի վերադարձի հարցը՝ շահելով սեփական դիվիդենտները:
Իհարկե՝ Ադրբեջանում էլ կարող են հայտնվել ուժեր, որոնք կփորձեն սեփական դիվիդենտները շահել, ինչպես 1992-1993 թվականներին:
Անգամ չի կարելի բացառել, որ այդ ճանապարհին Թուրքիան փորձի իր համար հարցեր լուծել՝ եթե Ադրբեջանում կարծեն, թե իրենք «ինքնիշխան» ու «հաղթանակած բռունցքի» երկիր են:
Արցախի և արցախցիների հարցը այնպիսի խնդիր է, որը հնարավոր չէ փակել ու զմռսել, դրա մասին չխոսելով վերացնել: Միաժամանակ այս հարցը իսկական նվեր է ցանկացած գերտերության համար, որը պատրաստվում է հաստատվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:
Եթե ես լինեի գերտերության առաջնորդ, նման հնարավորությունը երբեք ձեռքիցս բաց չէի թողնի...»:

«Կոյուղու հոմանիշը հին և բարբառային հայերենով կոչվել է ք*քի պահոց՝ քպ-ի ակունքը». Դավիթ Ամալյան
7803:12
«Պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից». Արմեն Հովասափյան (լուսանկար)
8902:12
«Վաղվա համար նիկոլականությունն ինչ-որ «պատմական» բաներ է անոնսավորում». Տաթևիկ Սողոյան
109Երեկ, 23:54
«Գիտի, թե ով է այդ տան հարց լուծողը». Արգիշտի Կիվիրյան
121Երեկ, 22:36
«Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան
132Երեկ, 21:00
Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
131Երեկ, 19:30
«Փող, ասֆալտ, շոու. ահա այն ամենը, ինչ հետաքրքրում է ժողովրդին». Նաիրի Հոխիկյան
118Երեկ, 18:18
Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
196Երեկ, 18:01