«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անօրինական գործողությունները և հակասական դիրքորոշումները, այդ թվում՝ իրանական առևտրային նավերի դեմ ձեռնարկված ագրեսիվ միջոցները, «անհամատեղելի են դիվանագիտության հետ», ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«ԱՄՆ-ի անօրինական վարքագիծը և նրա ղեկավարների հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտական սկզբունքների հետ։ Իրանը կհետևի ԱՄՆ-ի գործողություններին և կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ իր շահերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար», - ասվում է Իրանի արտգործնախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Վաշինգթոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հաջորդած բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, առանց ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ հաղորդագրության, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանությանը հատկացվող ծախսերը մի քանի միլիարդով
16403:07
«Քանի դեռ ամենավերևում թուրքական իշխանություն է, ներքևում ազգայինը ունենալու է սոսկ տեղային, փոքր ազդեցություն». Նաիրի Հոխիկյան
8202:12
Հրազդան համայնքում ՔՊ թեկնածու Սևակ Միքայելյանն ստացավ քվեների 90.3%-ը
9102:06
Արտաշատ համայնքում ՔՊ թեկնածու Կառլեն Մկրտչյանն ստացավ քվեների 85.6%-ը
9302:00
Իջևան համայնքում ՔՊ թեկնածու Արթուր Ճաղարյանն ստացավ քվեների 85.25%-ը
8101:54
Վարդենիս համայնքում ՔՊ-ն Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ ստացել է քվեների 93.8%-ը
6501:48
Դիլիջան համայնքում ՔՊ ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանն ստացավ քվեների 76.4%-ը
7001:42
Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
7901:30