Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
![]() 183 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ., 00:18 «Իշխանություն» լրատվականի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ պետական համակարգում ընտրություններից առաջ գործադրվող ճնշումները նոր մակարդակի են հասել։ Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական ավտոերթին եւ վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ։ Հատկապես խիստ «պլան» է դրվել Շիրակի մարզի համայնքապետերի վրա, նրանցից պահանջվել է ապահովել բազմամարդ մասնակցություն։ Առանձնապես ակտիվ է եղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, ով, ըստ նույն աղբյուրի, իր աշխատակազմի ղեկավար Արա Սուքիասյանի միջոցով ճնշումներ է գործադրել համայնքապետարանի աշխատակիցների վրա՝ ստիպելով մասնակցել փաշինյանական միջոցառումներին։ Ճնշումներ են գործադրվել նաեւ Շիրակի մարզի տարբեր համայնքների «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների վրա։ «Թորգոմ Սուքիասյանը, ով ղեկավարում է «Գազպրոմի» Շիրակի մարզային ստորաբաժանումը, իր ենթակայությամբ գործող Արթիկի և Ախուրյանի գրասենյակների աշխատակիցներին հրահանգել է պարտադիր կերպով մասնակցել իշխանության կազմակերպած միջոցառումներին»,-ասաց մեր զրուցակիցը։ Այս պատմության մեջ առավել ուշագրավը Արա Սուքիասյանի գործոնն է։ Նա նախկինում ավելի քան երկու տասնամյակ ղեկավարել է Նոր կյանք համայնքը և համարվել է «թունդ» ՀՀԿ-ական։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

Ոստիկանները բերման ենթարկեցին «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (տեսանյութ)
6216:06
«Եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զխկելով սպանում էին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9415:30
«5000 տղաների մահվան պատասխանատուն եք», «ստահակների բառապաշարն եք վերցնում». միջադեպ՝ Շենգավիթում (տեսանյութ)
17315:24
«Իրենք քառակուսի գլուխ են․ ո՞վ գիտի՝ ինչ դուրս կտան»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
14115:06
«Բուկլետը չեմ ուզում, քեզ եմ ուզում». կինը՝ Նիկոլ Փաշինյանին
9215:00
«Թաթան է՜ն գլխից գիտեր, որ 16-ը մենք ենք լինելու». Նիկոլ Փաշինյան
14014:54
«Բանտախցից զանգեցի Պուտինին, ասացի՝ տես Հայաստանի վրա ինչ ես անում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5914:42
«Սահմանագոտում կառուցված տները կարող են դառնալ ադրբեջանցիների բնակարաններ»․ Ոսկան Սարգսյան
10814:30
