«Ստեփանակերտի գլխավոր եկեղեցին ոչնչացվել է․ ՀՀ ոչ մի կառույց ծպտուն չի հանում»․ Էդմոն Մարուքյան
![]() 292 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ., 18:42 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ինչպես հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունից՝ Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները քանդել էին նույն Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։ «Մեր պետական որևէ ինստիտուտ չի դատապարտելո՞ւ սա։ Հիշո՞ւմ եք Ստեփանակերտի այդ մեծ եկեղեցին, հողին են հավասարացրել, ամեն ինչ քանդում են, հողին են հավասարացնում, ու դուք հավատում եք նախաստորագրված խաղաղության այս փաստաթղթի՞ն․․․ Հունիսի 7–ին մենք բոլորս հնարավորություն ունենք այս ամեն ինչը կանգնեցնելու, եթե չէ, հայկական քրիստոնեական մշակույթի ոչնչացումը շարունակվելու է այսօրվա Հայաստանի, «իրական» Հայաստանի տարածքում, որովհետև այսօր ծպտուն չենք հանում այն ամեն ինչի վերաբերյալ, որ տեղի է ունենում, որպես հայ, որպես մարդ, որպես քրիստոնյա, որպես պետություն»,- տեսանյութում նշում է Մարուքյանը։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Չինաստանի բանակն աշխարհում երկրորդ ամենահզորն է»․ Ռուբիո (տեսանյութ)
20217:31
«Թրամփը կարող է Իրանի դեմ հաջորդ քայլը ձեռնարկել Չինաստան այցից հետո»․ #Axios
26816:54
Խուզարկում են ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ բերման ենթարկված քաղաքացու տունը
12616:48
«Մոդուլային ատոմակայանում Չեռնոբիլի վթար չի կարող տեղի ունենալ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16916:06
«Գյումրիի 102-րդ ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15815:48
Հայհոյանքներ և վեճ՝ ՔՊ քարոզարշավի ժամանակ (տեսանյութ)
16115:24
«Ինչքանո՞վ վստահ լինենք, որ այս իշխանության ձեռք բերած ռազմատեխնիկան միայն սելֆիների համար չէ»․ հարց՝ Արարատ Միրզոյանին
11914:48
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել
28414:31
