Սամվել Կարապետյանի կողմնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների գործով 7 անձ տուժող է ճանաչվել

«ՀՀ ՔԿ-ի խոշտանգումների բաժնում քննվող վարույթի շրջանակներում Սամվել Կարապետյանի 7 կողմնակից տուժող է ճանաչվել։ այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ Սամվել Կարապետյանին աջակցելու նպատակով անցկացված խաղաղ ակցիայի ընթացքում 17 անձ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել, ինչի հետևանքով նրանցից ոմանց պատճառվել են նաև մարմնական վնասվածքներ։ Նրանց թվում է եղել նաև «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը, որի դեմքի շրջանում ոստիկանական գործողությունների ընթացքում արձանագրվել էին վնասվածքներ։ Անցած օրերին փորձել ենք իրավասու մարմիններին մեկնաբանություն ստանալ կիրառված բռնությունների վերաբերյալ, սակայն ՔԿ-ն կտրականապես հրաժարվում է տեղեկություն տրամադրել, իսկ դատախազությունն էլ ուղղորդում է դեպի ՔԿ։
Մինչդեռ՝ տեսախցիկների ներկայությամբ կատարված բռնության կապակցությամբ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել, կան նախաձեռնված վարույթ։ ՔԿ-ն այսօր գրավոր հարցում պահանջեց՝ ասելու համար, թե վարույթով քանի անձ է տուժող ճանաչվել։ Ըստ ամենայնի՝ խնդիր է դրվել հնարավորինս սահմանափակել տեղեկատվության հանրայնացումը։
Ինչևէ, փաստաբան Վահան Հովհաննիսյանից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ վարույթի շրջանակներում 7 անձ տուժող է ճանաչվել՝ ոստիկանների կողմից կիրառված անհամաչափ ուժի հետեւանքով տուժելու համար»,- գրել է լրատվամիջոցը։

«Բա ասում ես՝ խաղաղություն ա, 300 հազար թուրք ա գալու»․ բերդավանցին՝ Փաշինյանին (տեսանյութ)
1312:30
«Ասում էր՝ 3 մլն վարչապետ կա, էսօր ասում ա՝ որոշողը մեկն ա»․ Գագիկ Ծառուկյան
2312:18
«Պատմություն կարդա, Պետրո՛ս, բայց ոչ տիկին Ժաննայիդ դասագրքերով»․ Վահե Սարգսյան
2512:12
«Ադրբեջանցիները ֆունդամենտը դրած՝ բարձունքներին նստած են»․ Գագիկ Ծառուկյան
3812:00
«Զուսպ, հավասարակշռված պատասխանում է բոլոր հարցերին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
4311:42
«Քոչարյանը քաղաքական առումով լրիվ «քյասիբցել» է»․ Անահիտ Ավանեսյան
6111:24
«Սա Երևանի հանդեպ քրեական հանցագործություն է»․ Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
5511:12
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ողբն են ողբում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:00