«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները` կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
![]() 130 Երեկ, 23:06 Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրել է․ «Թերևս դժվար է տրամադրել քեզ մեկնաբանելու կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած անձի այսօրվա արտահայտած մտքի «գոհարները», սակայն չպատասխանելն ավելի մեծ մեղք կդիտվի։ Անձը, ով տարիներ շարունակ մարդկանց մոլորեցրել է, սուտն ու կեղծիքը ճշմարտության տեղ հրամցրել, հասարակության մեջ պառակտում և բաժանություն սերմանել, այսօր իրեն համարելով նախանձախնդիր քրիստոնյա և Եկեղեցու «ճակատագրով» անհանգիստ մեկը՝ հանկարծ նույն Եկեղեցուն սկսեց մեղադրել ու դիտարկել՝ որպես արտաքին ուժերի հենակետ դառնալու միջոց։ Տեղին է հիշել Միքայել սրբազանի դիպուկ խոսքը. «Գողը գոռում է՝ բռնեք գողին»: ՔՊ կուսակցության ղեկավարը և իր կուսակցությունն իրենց խոսքով և գործով բազմիցս ապացուցել են, որ իրենք են հանդիսանում օտար ուժերի օրակարգը առաջ տանողը։ Ադրբեջանից հնչող պահանջը, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ռևանշիստական տրամադրություն ունի, քարոզում է պատերազմ, թվացյալ «խաղաղության» խանգարողն է, նույնակերպ ձևակերպումներով պրոյեկտվում է հայաստանյան ներկա իշխանությունների գործելաոճի մեջ։ Տառ առ տառ, բառ առ բառ իրենք են իրականացնում օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ։ Հարց է ծագում, ո՞վ է հիմա օտար ուժերի հենակետ. Եկեղեցի՞ն, որ պայքարում է ազգապահպանության, հայրենատիրության, մշակութային արժեքների պահպանման, կորուսյալ Արցախի և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, թե՞ նորօրյա չստացված իշխանավորներն, ովքեր ազգային, պատմական ու պահանջատիրական ճշմարտությունները համարում են դավադրություն։ Աղբյուրը` Հայր Հովհաննես Թորգոմյան |

«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան
134Երեկ, 23:18
«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները՝ կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան
128Երեկ, 23:06
Երկարատև ջրանջատում Լոռու մարզում
87Երեկ, 23:00
ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»
140Երեկ, 22:53
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը
193Երեկ, 22:52
«Apple-ի տնօրենը զանգել էր՝ հետույքս համբուրելու». Թրամփ
219Երեկ, 22:14
«Քննարկվել են ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցեր»․ ՆԳՆ
115Երեկ, 19:30
Գիտնականը կոչ է անում անհապաղ տարհանվել Պարսից ծոցի երկրներից
303Երեկ, 19:21
