«Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը»․ «Հրապարակ»
![]() 121 Այսօր, 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը եւ ՌԴ-ում ապաստանած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատը» միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին։ Նրանք ապրիլի 18-ին «Մարիոթում» համատեղ համագումար են արել եւ համաձայնության փաստաթուղթ ստորագրել, համաձայն որի՝ Կարապետյանի թիմակիցները ԴՕԿ-ի ցուցակով կմասնակցեն ընտրություններին։ Թե ով կգլխավորի ցուցակը, ամենակարեւոր հարցն է, քանի որ ո՛չ Վարդան Ղուկասյանը, ո՛չ Արշակ Կարապետյանը իրավունք չունեն ցուցակում լինելու եւ չնայած համագումարին հայտարարել են, որ Վարդան Ղուկասյանն է առաջնորդելու ցուցակը, սակայն «Համահայկական ճակատ» կուսակցության փոխնախագահ Արսեն Վարդանյանը երեկ մեզ ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ իրավական խնդիրներ կառաջանան։ Երեկ երեկոյան պետք է քննարկեին եւ ընտրեին ցուցակն առաջնորդողին։ «Կլինի մարդ, որը պատրաստ է այս պայքարում մահանալ»,- կատակեց Վարդանյանը: Իսկ Դուք Ձեզ «մահապարտ» համարո՞ւմ եք։ «Ոչ, ես մի քիչ շատ եմ սիրում կյանքը»,- ասաց նա»։ |

«Հիբրիդային քաղաքական գործընթացի ու քարոզչության թիվ 1 հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»․ Նաիրի Հոխիկյան
5510:48
«Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին»․ Սերժ Սարգսյան
5610:42
«Աշխարհագրությունը որոշ ազգերի համար օրհնություն է, որոշների համար՝ պայքար, որոշների համար էլ՝ անեծք»․ Արա Պողոսյան
9010:12
«Թրամփը հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել»․ Սպիտակ տուն (տեսանյութ)
10810:08
«Իրանն իրականացրել է իր հերթական ռազմական սպառնալիքը»․ Վարդան Ոսկանյան
12309:54
«Քաղաքական-քարոզչական «լոլոներ»՝ նախընտրական նկատառումով»․ Հակոբ Բադալյան
10209:48
1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
10109:36
Այսօր վերջին օրն է. ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»
11409:24
