«Իրանն իրականացրել է իր հերթական ռազմական սպառնալիքը»․ Վարդան Ոսկանյան
![]() 141 Այսօր, 09:54 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես մինչ այս էլ գրել էի, Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու։ Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն ի պատասխան այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարձակում են գործել առանց իրանական թույլտվության Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։ Իրանական կողմի պնդմամբ՝ դրանցից մեկը կապ է ունեցել Իսրայելի հետ։ Ցանցում հայտնվել է Հորմուզի նեղուցում իրանական հրթիռակիր մոտորանավակների շարժի արբանյակային լուսանկար, որից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպես են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կիրառում «մեղվի պարսի» ասիմետրիկ մարտավարությունը, երբ մի քանի տասնյակ փոքր մոտորանավակներ միաժամանակ կարող են հարձակում գործել թշնամական խոշոր ռազմանավի վրա՝ կաթվածահար անելով դրա տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և թանկարժեք պաշտպանական համակարգը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել
4611:36
Արքայազն Հարրին ժամանել է Կիև (տեսանյութ)
6111:24
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:06
«Հիբրիդային քաղաքական գործընթացի ու քարոզչության թիվ 1 հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»․ Նաիրի Հոխիկյան
8310:48
«Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին»․ Սերժ Սարգսյան
9610:42
«Աշխարհագրությունը որոշ ազգերի համար օրհնություն է, որոշների համար՝ պայքար, որոշների համար էլ՝ անեծք»․ Արա Պողոսյան
10610:12
«Թրամփը հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել»․ Սպիտակ տուն (տեսանյութ)
12510:08
«Իրանն իրականացրել է իր հերթական ռազմական սպառնալիքը»․ Վարդան Ոսկանյան
14109:54
