Այսօր վերջին օրն է. ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»
![]() 115 Այսօր, 09:24 «Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը: Փաստորեն, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ կուսակցությունների և դաշինքների զգալի մասն իր փաստաթղթերը կներկայացնի վերջին օրը, այսինքն՝ այսօր: Հավելենք, որ նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: Նշենք նաև, որ ընտրողների սկանավորված ցուցակները պաշտոնապես հրապարակելու, ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մայիսի 9-ին մինչև ժամը 12:00-ն»: |

«Հիբրիդային քաղաքական գործընթացի ու քարոզչության թիվ 1 հեղինակը Նիկոլ Փաշինյանն է»․ Նաիրի Հոխիկյան
5510:48
«Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին»․ Սերժ Սարգսյան
5610:42
«Աշխարհագրությունը որոշ ազգերի համար օրհնություն է, որոշների համար՝ պայքար, որոշների համար էլ՝ անեծք»․ Արա Պողոսյան
9010:12
«Թրամփը հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել»․ Սպիտակ տուն (տեսանյութ)
10810:08
«Իրանն իրականացրել է իր հերթական ռազմական սպառնալիքը»․ Վարդան Ոսկանյան
12309:54
«Քաղաքական-քարոզչական «լոլոներ»՝ նախընտրական նկատառումով»․ Հակոբ Բադալյան
10209:48
1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
10109:36
Այսօր վերջին օրն է. ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»
11409:24
