Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» հետ կապված վարույթ չկա»․ Արթուր Նահապետյան

«Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» հետ կապված վարույթ չկա»․ Արթուր Նահապետյան
128
Այսօր, 10:06

«Մենք քրեական վարույթ չունենք»,- հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Աննա Հակոբյանի և նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված գործ կա հարուցված։ Ինչ վերաբերում է այլ ուժերի կողմից բարեգործության արգելքի կամ կաշառքի հետ կապված գործերին, պաշտոնյան նշեց․ «Երբ ունենում ենք վարույթներ՝ դրանք հրապարակում ենք, եթե առաջիկայում ունենանք՝ կհրապարակենք»։

Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանին:

Արթուր Նահապետյանի ճեպազրույցը