«Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, միասնական, երբեք չմոռանալ և չհանձնվել»․ Գագիկ Ծառուկյան
![]() 102 Այսօր, 10:30 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ժամանակն անզոր է բթացնել այն ցավը, որը մինչ օրս վերապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները, քանի դեռ պատմական արդարությունը վերականգնված չէ։ Սա պարզապես հիշատակի օր չէ։ Սա մեր խղճի, մեր պատմական հիշողության, մեր ազգային ինքնության օրն է։ Բայց մենք չպետք է միայն սգանք։ Մենք պետք է ապրենք, պայքարենք արդարության վերականգման համար, շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համոզվի, որ հայի կամքն անկոտրում է։ Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, լինել միասնական, երբեք չմոռանալ և երբեք չհանձնվել։ Աղբյուրը` Գագիկ Ծառուկյան |

«Կգա մի օր, երբ ոճրագործությունն անողն ինքը կմեղանչի»․ Սարգիս Գրիգորյան
712:06
«Ինչո՞ւ եք խուսափում հարցերից, ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել Փաշինյանի արշավանքներին». լրագրողները՝ Վեհափառին (տեսանյութ)
4611:06
Սուրբ նահատակների բարեխոսական կարգ՝ անմար կրակի մոտ (տեսանյութ)
5611:00
«Էսօր մարդիկ ուզում են նորից տանել, մտցնել Ռուսաստանի կազմ». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
5110:54
«Թոշակների բարձրացման հետ կապված ռիսկեր էիք տեսնում․ շարունակո՞ւմ եք նույն կարծիքին մնալ»․ լրագրողը՝ Վահե Հովհաննիսյանին (տեսանյութ)
6010:42
«Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, միասնական, երբեք չմոռանալ և չհանձնվել»․ Գագիկ Ծառուկյան
10210:30
«Սգում ենք հայ ժողովրդի հետ». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն (տեսանյութ)
17310:28
«Հայաստանի ղեկավարները փորձում են հավասարության նշան դնել զոհի և դահիճի միջև»․ Սամվել Կարապետյան
13810:18
