«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատերազմի եռագլուխ կուսակցության համար երեք մանեթանոց լացի հարթակ է». Նիկոլ Փաշինյան
![]() 125 Այսօր, 18:48 «Համոզված եմ, որ շատերդ այսօր եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում և տեսել եք Կառավարության նախաձեռնած նորոգման աշխատանքների արդյունքները 3 մույթերում, և տեսել եք չնորոգված մույթերի դուրսպրծած քարերը, որոնք վախ են առաջացնում, թե այցելուների վրա կընկնեն»,- ֆեյսբուքյան եթերով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներին: Նա նշել է. «Հույս ունեմ՝ հետևություններ արել եք այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ: Նրանց նպատակն այն էր, որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին փլուզվեր Ծիծեռնակաբերդի հուշահամլիրը, որպեսզի իրենք իրենց երեք մանեթանոց լաց ու կոծը դնեին և շարունակեին: Բայց մենք կանխեցինք դա, որովհետև երեք ամենավատ վիճակում գտնվող մույթերը, որոնք ունեին շտապ նորոգման կարիք, մենք իրականացրեցինք այդ շտապ նորոգումը, և ապրիլի 24-ին նրանց կանխատեսած որևէ իրադարձություն, որի շուրջ նրանք ավանսով ողբում էին, տեղի չունեցավ: Ուզում եմ հույս հայտնել, որ մեր քաղաքացիները պատերազմի եռագլուխ կուսակցության այս էժան գործելակերպից հետևությւոններ են արել, որովհետև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նրանց համար ոչ այլ ինչ է, քան երեք մանեթանոց լացի հարթակ»: Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց դա բողոքի արտահայտման ձև է». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
2720:06
«Կաթողիկոսն ընդունել է միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին»․ Մայր Աթոռ (լուսանկար)
3620:00
«Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն»․ Եզրաս Սրբազան (լուսանկար)
6519:54
«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պատերազմի եռագլուխ կուսակցության համար երեք մանեթանոց լացի հարթակ է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11418:48
«1915. Մենք հիշում ենք». Հենրիխ Մխիթարյան
14418:12
«Ցեղասպանության դեմ մեր ամենամեծ ու ճիշտ պատասխանը կլինի զարգացած, արդար ՀՀ ունենալը»․ Ոսկան Սարգսյան
16717:00
«Մենք կմնանք միակ հասարակությունը, որի «առաջնորդը» կասկածի տակ դրեց սեփական ժողովրդի ցեղասպանությունը»․ Արթուր Խաչիկյան
20016:48
«Էլի մազապուրծ ենք դարձել»․ Նարեկ Գալստյան (տեսանյութ)
11216:36
