Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Մինչև Փաշինյանը չհեռանա, չենք կարողանալու մեր իրավունքները պաշտպանել»․ Ժիրայր Սեֆիլյան

«Մինչև Փաշինյանը չհեռանա, չենք կարողանալու մեր իրավունքները պաշտպանել»․ Ժիրայր Սեֆիլյան
138
Այսօր, 09:06

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը․ «Ստեփանակերտի եկեղեցին քանդելու թեմայով զուգահեռ կարող ենք անցկացնել. ընդամենը մի քանի օր առաջ Հարավային Լիբանանում, երբ իսրայելական բանակը հերթական անգամ ներխուժել էր, քրիստոնյա մի գյուղի եկեղեցու խաչը տապալել էին գետնին և իսրայելցի զինվորները նաև ինչ-որ ձևով շատ արհամարհական վերաբերմունք էին ցուցաբերել, որից հետո լիբանանյան պետությունը՝ պետություն, որ բավական թույլ վիճակում է, իր առաջին դեմքով՝ բարձր մակարդակով, միջազգային աղմուկ բարձրացրեց:
Երկու օր հետո իսրայելական բանակը եկավ, խաչը վերականգնեց, բանակը ներողություն խնդրեց. այն բանակը, որ գերակա է այսօր Միջին Արևելքում, Բենիամին Նեթանյահուի մակարդակով ներողություն խնդրեց:
Ասածս ի՞նչ է. մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս թուրքաենթակա Փաշինյանը մինչև չհեռանա, մենք չենք կարողանալու մեր իրավունքները պաշտպանել: Այսինքն՝ հայկական շահերի պաշտպանությանը կարող ենք տեր լինել միայն պետական մակարդակով: Սա՛ պիտի լինի առաջիկա ընտրությունների գլխավոր մեխերից մեկը, որ այսպես ասած՝ Փաշինյանը և իր արբանյակները մի կողմում, մյուս կողմում՝ մնացածը, պիտի կարողանան ճշգրիտ պայքար մղել՝ ձերբազատվելու այս երևույթից, որը պատրաստվում է հայությանը, Հայաստանը թաղելու:
Նորից եմ ուզում կրկնել. մինչև չունենանք պետություն, որը պատրաստ կլինի պաշտպանելու հայկական շահերը՝ ամեն իմաստով, մենք ոչ մի ձեռքբերում չենք ունենալու»։

Աղբյուրը`   Ժիրայր Սեֆիլյան