«Թուրքական ծայրահեղական թևին հարող այս երիտասարդները Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ազատորեն վխտալու են ՀՀ-ում». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում էին այցելել այնտեղ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ՀՀ իշխանությունը Երևանի սրտում փողոցները փակել խորոված ու տաշիտուշի էր անում դրանով մոլեգին կերպով շարունակելով հայ ժողովրդին նսեմացնելու, աշխարհի աչքի առաջ խայտառակելու իր ծրագիրը։
Խորովածը խժռելու «արարողության» հաջորդել էր «տժժալու արարողակարգը»՝ համերգ, որտեղ, ինչպես երևում է տարածվող կադրերից, ակտիվ մասնակցություն են ունեցել նաև «Գորշ գայլեր» թուրքական պանթյուրքիստական, նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հետևորդներ, որոնք բացահայտ ի ցույց են դրել իրենց նշանը։
Հիշեցնենք՝ մամուլում մինչ այդ ակտիվորեն շրջանառվեց տեղեկություն, ըստ որի՝ հայ֊վրացական Բագրատաշեն - Սադախլո մաքսակետում արձանագրվել են մարդկանց մեծ կուտակումներ, մասնավորապես Երևան են գալիս մեծ թվով ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք սահմանը հատում են երրորդ պետությունների անձնագրերով։
Ըստ թղթակցի՝ հարյուրավոր ադրբեջանցիներ պատրաստվել են ներկա գտնվել Երևանի Հանրապետության հրապարակում ապրիլի 25֊ին նախատեսված համերգին:
Փաստորեն, թուրքական ծայրահեղական թևին հարող այս երիտասարդները Նիկոլ Փաշինյանի իշխանության հունիսին վերարտադրվելու դեպքում ազատորեն վխտալու են Հայաստանում՝ կարճ ժամանակահատվածում ներսից գրավելով երկիրն ու նոր արհավիրքի առաջ կանգնեցնելով սեփական Հայրենիքի վերջին կտորի վրա ապրող հայ ժողովրդին»:

«Կոյուղու հոմանիշը հին և բարբառային հայերենով կոչվել է ք*քի պահոց՝ քպ-ի ակունքը». Դավիթ Ամալյան
6703:12
«Պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից». Արմեն Հովասափյան (լուսանկար)
8102:12
«Վաղվա համար նիկոլականությունն ինչ-որ «պատմական» բաներ է անոնսավորում». Տաթևիկ Սողոյան
101Երեկ, 23:54
«Գիտի, թե ով է այդ տան հարց լուծողը». Արգիշտի Կիվիրյան
114Երեկ, 22:36
«Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան
128Երեկ, 21:00
Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
129Երեկ, 19:30
«Փող, ասֆալտ, շոու. ահա այն ամենը, ինչ հետաքրքրում է ժողովրդին». Նաիրի Հոխիկյան
116Երեկ, 18:18
Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
188Երեկ, 18:01