Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
![]() 118 Երեկ, 22:54 Արագածոտնի թեմը գրում է. «Արագածոտնի թեմում, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ տարիներ շարունակ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, Կարմիր կիրակիին Սուրբ Հովհաննավանք էր բերվում Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը: Սակայն այս տարի Սուրբ Ավետարանը չտեղափոխվեց Հովհաննավանք, քանի որ վանքը զավթված է: Այս հանգամանքով պայմանավորված՝ սրբազան մասունքը բերվեց Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի, որտեղ մատուցվեց ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ։ Սուրբ Պատարագը մատուցեց ՝ Հովհաննավանքի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, իսկ խորանում Տեր Հոր հետ սպասավորում էր Հովհաննավանքի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը: Պատարագիչ հոգևորականը իր խոսքում, անդրադառնալով օրվա խորհրդին, նշեց, որ Հայ ժողովուրդը դարեր շարունակ ավետարանների նկատմամբ երկյուղածությամբ լի վերաբերմունք է դրսևորել և դրանք սրբացվել են բազում պատմություններով ու հավելեց. «Սիրելինե՛ր, այսօր երբ մոտենաք Ավետարանը համբուրելու, հիշեք՝ դուք միայն Սուրբ Գիրք չեք համբուրում, այլ Քրիստոսի սիրո վկայությունը: Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր արյամբ կնքեց այն ճշմարտությունը, որ մենք այսօր լսում ենք: Եվ այդ կարմիրը հիշեցնում է, որ հավատը հեշտ ճանապարհ չէ, այլ սիրո, զոհողության, դժվարության, երբեմն էլ տառապանքի ճանապարհ է…»: Ի թիվս բազմաթիվ հավատացյալների՝ Սուրբ Պատարագին ներկա էին թեմի քահանա հայրեր, Ղազարավանի մենաստանի քույրերը, Տեր-Կարապետյան ընտանիքի անդամներ, բարերարներ: Հարյուրավոր հավատացյալներ Հայաստանի տարբեր համայնքներից ուխտավորաբար այցելել էին Սուրբ Մարիանե եկեղեցի, մասնակցելու Սուրբ Պատարագին և իրենց բաժին օրհնությունն առնելու Սուրբ Ավետարանից: Ավետարանը պահվում է երևանաբնակ Տեր- Կարապետյանների ընտանիքում, ովքեր տարիներ շարունակ Արագածոտնի թեմ են բերում են Սուրբ Ավետարանը՝ օրհնությանը բաժնեկից դարձնելով հազարավոր մարդկանց»: Աղբյուրը` Արագածոտնի թեմ |

«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6500:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
105Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
114Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
115Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
156Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
171Երեկ, 21:21
Իսրայելը և «Հեզբոլլահը» հարվածում են իրար
150Երեկ, 20:57
«Երբ ճշմարտությունն ակնհայտ է, բայց մեղավորները չեն պատժվում՝ դա այլևս սխալ չէ, համակարգ է». Արման Թաթոյան (տեսանյութ)
154Երեկ, 20:48
