Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին

«Բանավեճի» փոխարեն՝ Փաշինյանի քարոզը. ինչպես են խաբել Արթիկի քոլեջի ուսանողներին
149
Այսօր, 20:42

Նիկոլ Փաշինյանը, որն իր քարոզչական ու աշխատանքային այցերը երկուսը՝ մեկում ձևաչափով է իրականացնում, «Քաղաքացու օրվա» առիթով հերթական նմանատիպ այցն էր կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։

Կառավարությունը, որը ևս երկուսը՝ մեկում ձևաչափով է լուսաբանում, տեղեկացրել էր․ Փաշինյանը Մարալիկում հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։

«168»-ին հայտնի է դարձել, որ հիշյալ բանախոսությանը ներկա քաղաքացիներից շատերին հայտնի չի եղել, թե իրականում իրենք ուր են գնում։

«Ի մասնավորի, Արթիկի պետական քոլեջի մի խումբ սաների ասել են, թե քոլեջի լավագույն ուսանողներին տանում են Մարալիկ՝ բանավեճի։

«17 տարեկան անչափահասին ասում են, թե բանավեճ-քննարկման պետք է մասնակցի, ու այդպես՝ 40 հոգու քոլեջից տանում են:

Ապրիլի 25-ին՝ շաբաթ օրն առավոտյան տանում են Մարալիկի Անիի մշակույթի տուն, սարքերով ստուգում են, թողնում ներս։ Երեխաները հետաքրքրվում են, թե ո՞րն է լինելու քննարկման, բանավեճի թեման, որ պատրաստվենք, պարզվում է՝ իրենց հետ գնացած մանկավարժներն էլ տեղյակ չեն լինում։ Սպասում են ու ինչ՝ Նիկոլ Փաշինյանը կանգնում է բեմին ու սկսում է իր քարոզները»,- նշեց մեր աղբյուրը։

Մեզ հետ կապ հաստատած քաղաքացին վրդովվել էր հատկապես, որ անչափահաս երեխաներին են ստել․ կասկածներ հայտնեց, որ տնօրինության ու համայնքապետարանի կազմակերպածն է եղել։

«Գուցե պատճառն այն է, որ եթե ասեին՝ Նիկոլն է գալիս, կարող է ծնողներից շատերը թույլ չտային»,- հավելեց քաղաքացին։

Ի դեպ, ապաքաղաքական կրթական միջավայրի մասին միֆեր պատմող իշխանության ներկայացուցիչների թվում այդ օրը նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էր»,- գրում է լատվամիջոցը։