«Աղմկահարույց վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնասպան եղել». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Աղմկահարույց վթարից տուժածը մահացել է, հարազատ եղբայրը ինքնասպան եղել
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է ուղևոր Բաբկեն Համբարյանը: Նույն օրը ինքնшսպան է եղել նաև նրա եղբայրը՝ Բախշիկ Համբարյանը։ Վթարի օրը հիվանդանոցում մահացել էր նաև մեքենայի վարորդը։
Տեղեկությունը «Իշխանություն» լրատվականը ճշտեց Ներքին գործերի նախարարությունից։
«Ապրիլի 18-ին, ժամը 17․42-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում Սպիտակի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ Արևաշող բնակավայր, 7-րդ փ., 20 հասցեում արձանագրել են պարանով կախված 64-ամյա տղամարդու մահը։ Մեկնած Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նշված հասցեում հայտնաբերել են 64-ամյա տղամարդու դին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ ավտովթարը տեղի է ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին՝ Նիկոլ Փաշինյանի և «ուրախ ավտոբուսի» ուղևորների անվտանգության համար մարզ մեկնող գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն նախաքննությունը դեռ չավարտված իշխանականները հայտարարեցին, թե վթարի մեղավորը «Նիսսանի» վարորդն է»:

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
9400:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
108Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
260Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
174Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
286Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
135Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
114Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
122Երեկ, 14:54