Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. «Ժողովուրդ»
![]() 641 Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ–Իրան հարաբերությունների սրումը և Հորմուզի նեղուցում ստեղծված լարված իրավիճակը նոր ռիսկեր է առաջացրել ոչ միայն գլոբալ էներգետիկ շուկաների, այլև տարածաշրջանային էներգահամակարգերի համար։ Այս համատեքստում պաշտոնական հարցմամբ դիմել էինք Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ հասկանալու, թե որքանով է պաշտպանված Հայաստանի էներգետիկ անվտանգությունը հնարավոր արտաքին ցնցումներից։ Միջազգային փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն սցենարը, որի համաձայն Դոնալդ Թրամփը սպառնում է Իրանի դեմ կոշտ գործողություններով՝ ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորումը, եթե փակ մնա Հորմուզի նեղուցը։ Սա առանձնահատուկ զգայուն հարց է Հայաստանի համար, քանի որ երկրի էներգահամակարգը տեխնիկապես փոխկապակցված է Իրանի հետ։ Նախարարությունից 1 ամիս անց ստացված պատասխանի համաձայն՝ «Հայաստան-Իրան միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի միջոցով ապահովվում է երկու երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերի սինքրոն աշխատանքը», իսկ «հաճախականության առաջնային կարգավորումն իրականացվում է իրանական առավել հզոր էներգահամակարգի կողմից»։ Սա նշանակում է, որ Հայաստանի էլեկտրական համակարգը, ցանցերի հաճախականությունը, որոշակի կախվածություն ունի Իրանի համակարգից։ Այդուհանդերձ, պաշտոնական պարզաբանմամբ՝ ռիսկերը գնահատվել են, և առկա են հակազդման մեխանիզմներ։ Ինչպես նշում են նախարարությունից․ Պատասխանատու մարմինները չեն բացառում, որ միջհամակարգային կապի խափանման դեպքում կարող են առաջանալ «հաճախականության տատանումներ և էներգահամակարգերի առանձնացում»։ Սակայն, ըստ նախարարության, նման սցենարների համար նախապես մշակված են գործողությունների ծրագրեր։ Մասնավորապես նշվում է․ Բացի այդ, նախատեսվում են նաև լրացուցիչ միջոցառումներ՝ համակարգի ճկունությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Ռիսկերի քննարկումը համընկնում է նաև մեկ այլ կարևոր գործոնի հետ՝ Հայկական ատոմակայանի պլանային կանգը։ Նախարարությունը հաստատում է, որ այն իրականացվում է 2026 թվականի ապրիլի 1-ից՝ մոտ 5 ամիս ժամկետով, և ընդգծում, որ գործընթացը նախապես պլանավորված է։ «Կանգը իրականացվել է սահմանված ընթացակարգով՝ համաձայն 2026թ. էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության կանխատեսվող կառուցվածքի»,- նշվում է պատասխանում։ Փոխարենը, համակարգի կայունությունը ապահովելու համար գործարկվում են պահուստային հզորություններ։ Մասնավորապես՝ Նախարարության գնահատմամբ՝ այս ռեսուրսները «լիովին ապահովում են էներգահամակարգի հուսալիության պատշաճ մակարդակը»։ 2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Եթե մինչ տարածաշրջանային ռազմական գործողությունները օրական միջինը 125–140 նավ էր անցնում նեղուցով, ապա վերջին տվյալներով այդ թիվը նվազել է մինչև մի քանի նավ օրական։ Նավարկությունը հիմնականում իրականացվում է Իրանի տարածքային ջրերով, իսկ երթուղիների անորոշությունը բարձր է։ Չնայած ԱՄՆ–Իրան հրադադարի փաստին, լիարժեք համաձայնության բացակայությունը պահպանում է ռիսկերի բարձր մակարդակ։ Քննարկվում է նաև Իրանի կողմից նեղուցով անցման վճարային համակարգ ներդնելու գաղափարը, ինչը կարող է հավելյալ բարդություններ ստեղծել միջազգային առևտրի համար։ Հայաստանի էներգահամակարգը շարունակում է գործել փոխկապակցված տարածաշրջանային միջավայրում, որտեղ արտաքին ռիսկերը չեն կարող ամբողջությամբ մեկուսացվել։ Թեև պաշտոնական մարմինները վստահեցնում են, որ իրականացվել են ռիսկերի գնահատումներ և առկա են հակաճգնաժամային մեխանիզմներ, միաժամանակ ակնհայտ է, որ համակարգը որոշակի կախվածություն ունի արտաքին գործոններից՝ հատկապես Իրանի էներգահամակարգից։ Ատոմակայանի ժամանակավոր կանգը և տարածաշրջանային լարվածությունը համադրելով՝ առաջիկա ամիսները կարող են դառնալ լուրջ փորձություն էներգետիկ կառավարման համակարգի համար։ Իսկ դրա արդյունավետությունը կախված կլինի ոչ միայն տեխնիկական պատրաստվածությունից, այլև օպերատիվ կառավարման և ճկուն արձագանքման կարողությունից։ Կարճ ասած՝ շարունակում ենք մնալ մազից կախված վիճակում, քանի որ Իրանից էներգետիկ կախվածության այլընտրանքային ծրագիրը Լոռու մարզով այդպես էլ միս ու արյուն չի ստանում։ Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը, ըստ մասնագիտական գնահատականների, շարունակում է սինխրոնացված մնալ Իրանի հետ»։ |

«Ռուսաստանը ճնշում է Հայաստանին. ի՞նչ անել». Թաթուլ Հակոբյան
12000:48
«Հունիսին սկսելու է սև շրջանը հայկական բիզնեսի համար». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
165Երեկ, 19:48
«Փաշինյանը Հայաստանը տեղափոխում է թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի»․ Սուրեն Սուրենյանց
155Երեկ, 15:24
«Ռուսական գազի արտոնյալ գինը ՀՀ-ի համար կարող է դառնալ շուկայական, եթե երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից». Պեսկով
362Երեկ, 15:15
«Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը». Գառնիկ Դանիելյան
197Երեկ, 15:00
«Ամեն օր 100 հազար ծաղիկներ փչանում են ջերմոցներում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
193Երեկ, 13:12
«Էս տղեն հատուկ «դեբիլի» դասերի է գնացել». Արա Պողոսյան
27724.05.2026, 22:42
«Բաց խոսենք՝ Ռուսաստանը մեզ չի համարում գործընկեր». Արման Թաթոյան (տեսանյութ)
30024.05.2026, 21:12
