Բացահայտվել է ստվերային եկամուտներ ստացող հերթական զանգերի կենտրոնը

ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է․ «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը:
Ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:
Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են, և հաղորդումը ներկայացվել է Քննչական կոմիտե:
Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։
Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան: Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ:
Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ. օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգերի: Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտների ապահովման համար:
Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը: Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն:
Թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի:
Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է»:

«Հունիսի 7-ին Հայաստանը նորաոճ ձևով բաժանվեց՝ այս անգամ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև»․ Հայկ Դեմոյան
4201:06
«Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5400:24
«Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է»․ Տաթևիկ Հայրապետյան
4400:06
«Մի բան էն չասի՝ աչքի թայը հանելու են»․ Մհեր Հակոբյան
4900:00
«ՔԿՀ-ներում հացադուլներն ու ինքնավնասումները պայմանավորված են դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությամբ»․ Մհեր Կարագոզյան
50Երեկ, 23:42
«Եթե ՍԴ ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ դիմեցիք ՍԴ»․ Արփինե Հովհաննիսյան
56Երեկ, 23:18
«Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագիր է ձեռքբերվել». Ռուբիո
47Երեկ, 23:00
«Կարապետյանը, չմտնելով քաղաքականության մեջ, Հայաստանին շատ ավելի մեծ օգնություն կտար»․ Թաթուլ Հակոբյան
53Երեկ, 22:30