Երեքշաբթի, 19 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Պապիկյանից չէին սպասում. «Հրապարակ»

Պապիկյանից չէին սպասում. «Հրապարակ»
106
Այսօր, 09:06

«Հրապարակ»-ը գրում է. «Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում, և այն բացասական մեծ ազդեցություն է թողել մինչ այդ իշխանության մեջ համեստ և կիրթ մարդու տպավորություն թողած պաշտպանության նախարարի հեղինակության վրա։
Պապիկյանի ցուցումով, հիշեցնենք, բերման են ենթարկվել և ձերբակալվել 10 տաշիրցի, որոնք Սամվել Կարապետյանի աջակիցներն են և այդ պահին քարոզարշավ անելիս են եղել, բայց Պապիկյանը համարել է, որ խոչընդոտում են իրենց հավաքին՝ փակել են իրենց ճանապարհը, ու հրահանգել է ոստիկանությանը՝ նրանց բերման ենթարկել։

Մեզ ասացին, որ Սամվել Կարապետյանի թիմում ի սկզբանե հակված են եղել իրենց համերկրացուն՝ լոռեցի Պապիկյանին խնայել։ Դա նկատելի եղավ նաև Նարեկ Կարապետյանի արձագանքից. «Սուրեն ջան, դու գյուղի նորմալ տղա ես, մի արա»: Սակայն կիրակի օրվա միջադեպից հետո մեզ ասացին, որ անգամ Պապիկյանի մերձավորներն են հիասթափվել նրա պահվածքից»: