«Բանակցային պրոցեսը տապալած Փաշինյանն իրեն դիվանագիտության ռահվիրա է հռչակել ու գնահատականներ տվել»․ Իվետա Տոնոյան
![]() 116 Այսօր, 23:12 ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեփական զրոյական կետից բանակցությունները սկսած և 26 տարվա բանակցային պրոցեսը տապալած Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ իրեն արտաքին դիվանագիտության ռահվիրա է հռչակել ու գնահատականներ տվել Գագիկ Ծառուկյանի խաղաղության երաշխավոր երկրների շարքում Պակիստանը նշելու վերաբերյալ հայտարարությանը։ Նախ՝ Գագիկ Ծառուկյանը Պակիստանը նշել է բազմաթիվ այլ ազդեցիկ գերտերությունների՝ ԱՄՆ–ի, ՌԴ–ի, Չինաստանի հետ ի թիվս այլ երկրների, երկրորդ՝ երևի անթիվ–անհամար խորհրդականներդ մոռացել են քեզ զեկուցել, որ մեր հարևան ու եղբայրական Իրանում ծավալված իրանա–ամերիկյան պատերազմը կասեցնող և խաղաղություն բերող հիմնական միջնորդը հենց Պակիստանն է։ Հենց Պակիստանը, լինելով ատոմային տերություն, ունի մեծ ազդեցություն Ադրբեջանի վրա և նոր պատերազմի կանխման, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների զսպման գործում կարող է լինել լուրջ դերակատար։ Սրանից զատ՝ Հայաստանի Հանրապետությունը վերջերս է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Պակիստանի հետ, թերևս հասկանալով նույնիսկ բարդ երկրների հետ հաղորդակցության դիվանագիտական ուղիներ ունենալու կարևորությունը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբեմն հենց կողմերից մեկի ռազմավարական գործընկերներն են կարողանում կանխել առավել վտանգավոր ուժային արկածախնդրությունը և զսպել առավել արմատական մոտեցումները։ Աղբյուրը` Իվետա Տոնոյան |

«Բանակցային պրոցեսը տապալած Փաշինյանն իրեն դիվանագիտության ռահվիրա է հռչակել ու գնահատականներ տվել»․ Իվետա Տոնոյան
7323:12
«Աշխարհաքաղաքական վերլուծություններ ա անում․ արա՛, դա քո ի՞նչ խելքի բանն ա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2822:48
«Երեխաներ են «մատակարարում», որոշներին արդեն երկրորդ կռուգով են նկարել տալիս». Տիգրան Քոչարյան
15122:30
«ՀՀ կառավարությունը, զգալով իր անկումը, մեկը մյուսի հետևից տհաճ բամբասանքներ է տարածում»․ Ռոբերտ Ամստերդամ
14121:36
Իրավապահներն Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան (տեսանյութ)
19121:00
«Սրանց վերարտադրվելը հավասարազոր է Հայաստանի թրքացմանը»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
16120:54
«ՀՀ բրենդը տաղանդավոր երիտասարդությունն է․ բարձրագույն կրթությունն անվճար է լինելու»․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ)
10220:48
«ԱՄՆ-ն դեմ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար գանձելուն»․ Ռուբիո
26020:44
