«Մայիսի 28-ին իր փիառի համար կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով»․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով.
Սեփական քաղաքական փիառի համար ամեն ինչի պատրաստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում բառացիորեն ոչինչ չի խնայում։
Հիբրիդային պատերազմի կեղծ թեզերից մինչև ընդդիմադիր ճամբարում «ռուսական գործակալների» բացահայտման փորձեր, արցախահայության նկատմամբ ներազգային թշնամանքի հրահրում, քաղաքական մրցակիցների հասցեին անընդհատ հնչող սպառնալիքներ և այլն։ Ու թեև այս քայլերի հետևանքով ռուսական տնտեսությունից մեծապես կախված Հայաստանը հայտնվել է լուրջ ճնշումների տակ, իսկ շարքային քաղաքացիների շրջանում նախընտրական ֆոնին աճում են լարվածությունն ու միջադեպերը, իշխանությունը շարունակում է գործել մեկ սկզբունքով՝ հաջողության հասնել ամեն գնով։
Մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսով երեք պատերազմ բերած և բոլոր դեպքերում բացարձակ պարտություն կրած իշխանությունը, նոր սպառազինություն ներկայացնելու պատրվակով, փորձում է ցուցադրել «հզոր բանակ» կառուցելու իր ենթադրյալ հաջողությունը։ Եվ այդ ամենը՝ ընդամենը մեկ օրվա համար, մի քանի լրացուցիչ քվե ապահովելու ակնկալիքով։
Մայիսի 28-ին փոքրիկ խմբակի ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով, կհրապարակեն՝ «Հզոր բանակ ենք ստեղծել», «Կեցցե՜ Նիկոլ Փաշինյանը» և նմանատիպ կարգախոսներ։ Իսկ արդեն մայիսի 29-ից նույն իշխանավորներն արագ «կմոռանան» հզոր լինելու իրենց պաթոսախառը հայտարարություններն ու կվերադառնան պատերազմի սպառնալիքի հռետորաբանությանը՝ շարունակելով վախի մթնոլորտ տարածել ընտրողների շրջանում։
Հետևաբար ո՞ւմ է պետք այս խեղկատակությունը։ Դե, իհարկե, միայն Նիկոլ Փաշինյանին։ Սակայն սոցիոլոգիական հարցումները շարունակում են արձանագրել, որ, չնայած երկրում իրականացվող աննախադեպ ճնշումներին, վախի մթնոլորտի տարածմանը, վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառմանը և անընդհատ հնչող հոխորտանքներին, իշխանության վարկանիշը շարունակում է անկում ապրել։
Այս պայմաններում առանցքային նշանակություն ունի, որ քաղաքական օրակարգի փոփոխության համար ընտրական իրավունք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցաբար կատարի իր քաղաքացիական պարտքը։
Հայաստանն իրապես ուժեղ կարող է լինել միայն ուժեղ առաջնորդ ունենալու դեպքում…»։

«Փաշինյանը կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելու Բրյուսելի մոտեցումները»․ Զախարովա
2811:27
«Մայիսի 28-ին իր փիառի համար կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով»․ Տիգրան Դումիկյան
2611:18
Բայրամովն ու Գուտերեշը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
7210:41
«Այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության պայմաններում»․ Տիգրան Աբրահամյան
5210:30
«Միջանցքային խոսակցություններն անվերադարձ փակվեցին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6010:18
ԱԺ-ն կրկին քվորում չապահովեց (տեսանյութ)
5110:12
«Թրամփի վարչակազմը առաջ է մղում ամերիկյան շահերը Հարավային Կովկասում»․ Սուրեն Սարգսյան
6109:48
Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ»
8109:06