Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ն հիմիկվանից պատրաստվում է նախընտրական ամփոփիչ հանրահավաքի։ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել՝ բոլոր մարզպետերը, համայնքապետերը զգուշացվել են, որ մարդ պետք է բերեն Երևան, որպեսզի մարդաշատ հանրահավաք անցկացնեն, անգամ պետաշխատողներին չեն խնայելու, հրաժարվողներին սպառնում են ազատել աշխատանքից:
Հանրահավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության հրապարակում։ Նախատեսում են փաշինյանական թեւի հոգեւորականների մեծ մասնակցություն եւ այդ պարտականությունը դրել են Արարատյան թեմի առաջնորդ՝ տիրադավ Նավասարդ Կճոյանի վրա, որը պետք է հնարավորինս շատ բացահայտ կամ ծպտյալ տիրադավներ բերի՝ ի աջակցություն իշխանությունների:
Սա, իրականում, ոչ այնքան հաղթանակի հանրահավաք է լինելու, որքան իշխանազավթման արարի եւ հաղթանակի ներշնչման արարողություն: Նշենք, որ հունիսի 3-ին ամփոփիչ հանրահավաք է պատրաստվում անել նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, կրկին՝ Հանրապետության հրապարակում»:

Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել. «Հրապարակ»
909:06
Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ»
709:00
«Փաշինյանը հայ հանրությանը ենթարկում է հրապարակային նվաստացման». Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
9401:12
«Առանց Իրանի արգելափակված միջոցների ապաշրջափակման ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնար են»․ #Fars
270Երեկ, 19:53
«ՀՀ-ն այլևս նույնիսկ պատրվակներ չի փնտրում ՀԱՊԿ-ի միջոցառումներից հրաժարվելու համար»․ Շոյգու
214Երեկ, 18:35
«Մոսկվան միշտ գործել է հայ ժողովրդի շահերից ելնելով»․ Զախարովա
205Երեկ, 18:06
Արարատ Միրզոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
110Երեկ, 17:36
«Իրանը պետք է հարստացված ուրանը փոխանցի ԱՄՆ-ին կամ տեղում ոչնչացնի»․ Թրամփ
280Երեկ, 17:25