Ինչ է սպասվում Չաղ Ռուստամին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում երեկ տեղի է ունեցել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի գործով հերթական դատական նիստը։
Նիստում քննարկվել է խափանման միջոցի հարցը, դատարանն ընտրված խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ, նիստի ժամանակ կողմերը հանդես են եկել ճառերով։ Մեղադրող դատախազը դատարանից պահանջում է կայացնել մեղադրական վերդիկտ, պաշտպանական կողմը՝ արդարացում։
Հաջորդ դատական նիստում՝ հունիսի 10-ին, դատարանը կհրապարակի վերդիկտը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի և Սու. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք բերված հրազենով կազմակերպել և ղեկավարել է հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին, ժամը 23:15-ի սահմաններում սպանել են Ս. Գրիգորյանին: Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» անվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի և «Ֆազ» անվամբ հայտնի Ս. Գրիգորյանի միջեւ, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018-ից ձեւավորված են եղել թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ. Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․ Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
1017:54
«Պորտաբույծների համակարգը պետք է արմատախիլ արվի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4617:00
«Լիֆտերը փոխարինենք, սպասարկումն էլ անենք, էդ դեպքում համատիրություններն ինչների՞ս են պետք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5316:42
Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կմնա կալանքի տակ
5316:30
«Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ պատուհան, տանիքի թիթեղ փոխելու համար». Արման Բաբաջանյան (տեսանյութ)
6815:48
«Տպավորություն է՝ պետությունների ղեկավարները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի գիժ ու անսանձ»․ Նարինե Կիրակոսյան
6615:24
Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից կտավներ են գողացել
15515:07
«Ես այդ տվյալներին չեմ հավատում»․ Ոսկան Սարգսյան
7913:24