«ՀՀ-ն ՌԴ-ից վառելիքի և չմշակված ադամանդի մատակարարումների համաձայնագրի չեղարկման վերաբերյալ նամակ չի ստացել». ՏԿԵՆ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է տարածել, ըստ որի՝ Ռուսաստանը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե երկիրը շարունակի Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը։
Պարբերականը գրել է, որ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը մայիսի 25-ին նման բովանդակությամբ նամակ է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցել են, որ որևէ նամակ, գրություն նշվածի վերաբերյալ չեն ստացել։
2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ է մատակարարում առանց արտահանման տուրքերի և ներքին սպառման հետ կապված արտոնյալ պայմաններով։
Ըստ «Կոմերսանտ»-ի հրապարակման՝ եթե համաձայնագիրը դադարեցվի, Հայաստանը պարտավոր կլինի Ռուսաստանին փոխհատուցում վճարել կամ չվճարված գումարները կճանաչվեն որպես Հայաստանի պետական պարտք Ռուսաստանի Դաշնությանը։

Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
5811:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
7310:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
6409:36
Հովիվը վերադարձվել է Ադրբեջան
176Երեկ, 13:12
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
170Երեկ, 12:02
«Մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ»․ Հակակոռուպցիոն կոմիտե
44724.10.2026, 12:18
Նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում
92923.10.2026, 10:54
«Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»․ ԱԱԾ
59022.10.2026, 09:42