Ուրբաթ, 29 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Մի քիչ զուսպ եղիր ու հերիք է զբաղվես փարիսեցիությամբ». Էդուարդ Շարմազանով

«Մի քիչ զուսպ եղիր ու հերիք է զբաղվես փարիսեցիությամբ». Էդուարդ Շարմազանով
66
Այսօր, 13:30

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ, դու էլ որ Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը գիտես, ո՞ւմ է պետք։
Նիկոլն ասում է, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, իսկ ընդդիմության լիդերներին առաջարկում է առանց կողմնակի օգնության ասել, թե ո՞րն է Աստվածաշնչի ու Ավետարանի տարբերությունը։
Նիկոլ, որ դու էլ գիտես էդ տարբերությունը, ո՞ւմ է պետք։
Սաղմոսներ անգիր անելով ու Ավետարանից մեջբերումներ անելով միայն քրիստոնյա չեն դառնում։
Քրիստոնեությունը սեր է, ներողամտություն է, գթասրտություն է ու նախ և առաջ գործ է։
Քրիստոնեությունն ու ատելության քարոզը անհամատեղելի են։
Քրիստոնեությունն ու լաչառությունն անհամատեղելի են։
Քրիստոնեությունն ու հայրենիք հանձնելն անհամատեղելի են։
Քրիստոնեությունն ու մեծամտությունը, նաև հպարտությունն անհամատեղելի են։
Մի քիչ զուսպ եղիր ու հերիք է զբաղվես փարիսեցիությամբ»: