Ուրբաթ, 29 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ահազանգեր ենք ստանում, որ քաղաքացիներին ստիպում են նկարել իրենց քվեաթերթիկը». Գոհար Մելոյան

«Ահազանգեր ենք ստանում, որ քաղաքացիներին ստիպում են նկարել իրենց քվեաթերթիկը». Գոհար Մելոյան
69
Այսօր, 14:00

«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ խոսել է արձանագրված ահազանգերի մասին. «Քաղաքացիներին հրահանգում ու ստիպում են քվեախցիկում լուսանկարահանել կամ տեսանկարահանել այն քվեաթերթիկը, որն իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկ է: Սա արգելված արարք է: Երկրորդ, ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են մեր դաշինքի, այսինքն՝ 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել՝ որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկել: Սա իրավախախտում է: Երրորդ, գյուղաբնակներին ահաբեկում են, թե քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են դրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդն ում օգտին է քվեարկում: Տեղեկացնեմ, որ տեղամասային կենտրոններում, բացի օրինական տեսախցիկներից, թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու: Գնացեք, ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը»,- ասել է Մելոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գոհար Մելոյանի ասուլիսը