«Չե՛նք կարող լռել, սպասել ու ոչինչ չանել»․ Գեղամ Օհանյան

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աներևակայելի է այն, ինչը մենք հանդուրժում ենք։
Արդեն օրեր շարունակ Արթուր Օսիպյանի հարցը ինձ հանգիստ չի տալիս։ Համոզված եմ հազարավոր մարդկանց ևս, համոզվել եմ անձամբ, միայն ինձ մոտ մի քանի անգամ հազարավոր հավանումներ հավաքած գրառումներով։
Իրավիճակը բարդ է՝
1․ Տեղի է ունեցել խիստ անարդար երևույթ
2․ Թեման ունի բարձր հուզականություն
3․ Երկիրը գտնվում է քարոզարշավային փուլում
4․ Մարդու կյանքը վտանգի տակ է (Այսօր իր հացադուլի 12-րդ օրն է)։
Այս բարդ իրավիճակում քարոզարշավի մասնակիցների մի մասը ընդհանրապես լուռ է, մի մասը դատապարտել են երևույթը ու վերջ։
Հիմա որոնք են մեր՝ շարքային քաղաքացիներիս անելիքները․
- Չի՛ կարող մարդը բանտում սովամահ լինել, ինչ է թե սպասում ենք քարոզարշավը ավարտվի։
- Չի՛ կարող ոտնահարվել մարդու առաջնային իրավունքները՝ ազատ խոսքի իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, ինչ է թե որևէ թեկնածուի վարկանիշ կիջնի։
- Չե՛նք կարող լռել, սպասել ու ոչինչ չանել, ինչ է թե մտածում ենք, որ օգուտ չի տա։ Դա անմարդկային է․․․
Այստեղ այդ մարդու անձն էլ անգամ էական չէ, հատկանշական է, որ երբեք չեմ հանդիպել և չեմ ճանաչում իրեն։
Ի՞նչ եմ առաջարկում և ինչ եմ անելու ինքս՝
1․ Եթե 2 օրվա ընթացքում դրական տեղաշարժ չլինի, պաշտոնապես հայտարարում եմ, որ երկուշաբթի օրը մեկնարկելու եմ շուրջօրյա նստացույց։
Նստացույցի մանրամասները առանձին գրառումով կհրապարակեմ։ Միայն ասեմ նախապես, որ քարոզարշավի մասնակից ուժերը որպես ուժ, նստացույցին մասնակցել չեն կարողանալու։ Սա հանրային պահանջ է և նստացույցին կարող են միանալ միայն անկախ քաղաքացիները։
2․ Այս նկարով ու «Ազատություն Արթուր Օսիպյանին» պահանջով, այս պահից սկսած 2 օր շարունակ ողողում ենք ողջ համացանցը ու մեդիադաշտը։ Ողողում ենք այնպես, որ իրենց միլիոնավոր դոլարներով գովազդները մնան ստվերի տակ, ես հավատում եմ, որ կարող ենք, ամեն մեկս մեր տեղում։ Սա ստիպելու է իրենց շատ խորը մտածել ու արագ ցրել իրենց գլխին կուտակվող սև ամպերը։ Եթե խելացի գտնվեն, մինչև ամսի 7-ը կլուծեն, եթե չէ՝ Աստված իրենց հետ․․․
Շատ պարզ գործողություններ ենք անում՝
1․1 Տարածում ենք այս գրառումը,
1․2 նկարը 2 օր տեղադրում ենք մեր գլխավոր նկարի փոխարեն, որ բոլորն իրազեկվեն,
1․3 Տարածում ենք մեր պահանջը, որտեղ ունենք հնարավորություն։
Մենք ուժեղ ենք միասին։
Ոչ մի քաղաքացի մեր երկրում չի՛ լռեցվելու։
Մենք չե՛նք լռելու։
Միացե՛ք հայեր»։

«Չե՛նք կարող լռել, սպասել ու ոչինչ չանել»․ Գեղամ Օհանյան
1322:30
«ԵԱՏՄ անհեթեթ հայտարարությունից ոգևորվածնե՛ր, դուք ո՞վ եք»․ Գեղամ Նազարյան
2422:12
«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար նախատեսված պահանջներ». Պուտին (տեսանյութ)
5822:00
«Այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է ՌԴ-ի համար». Պուտին
7521:45
«Ազերիները սկսել են լայնորեն քննարկել Հայաստանի զորահանդեսը»․ Արա Պողոսյան
6321:18
«ՌԴ-ն կբարձրացնի էներգակիրների գները ՀՀ-ի համար՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում». Պուտին
7920:54
«Այն արցախցիները, ովքեր հաշվառված են ՀՀ-ում, պետք է ունենան ընտրությանը մասնակցելու իրավունք»․ Ռոման Երիցյան (տեսանյութ)
7820:36
Արցախցիների հավաքը Արցախի ներկայացուցչության դիմաց՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13420:18