«Կեղծ տեղեկություններ են շրջանառում, թե իբր Կաթողիկոսն անիծել է զորահանդեսը»․ Արթուր սարկավագ Օհանյան

Արթուր սարկավագ Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հերթական անգամ իշխանական քարոզչամեքենայի ֆեյքային հարթակները շրջանառում են բացարձակ սուտ և կեղծ տեղեկություններ, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսը «անիծել է զորահանդեսը»։
Սա պարզապես հերթական կեղծիքը չէ․ սա գիտակցված ապատեղեկատվություն է, որի նպատակը հասարակության մեջ թշնամանք սերմանելն ու Հայոց Եկեղեցու նկատմամբ ատելություն հրահրելն է։
Տարօրինակ է, որ սեփական քաղաքական օրակարգը սպասարկելու համար որոշ շրջանակներ արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին՝ վստահ լինելով, որ իրենց լսարանի մի մասը չի ստուգի փաստերը։ Եթե փաստարկներ չկան, մնում է հորինել։ Եթե իրական ասելիք չկա, մնում է արտադրել ֆեյքեր։
Հատկանշական է, որ նույն մարդիկ, որոնք անդադար խոսում են «ատելության խոսքի» և «ապատեղեկատվության դեմ պայքարի» մասին, իրենք են դարձել կեղծիքի ամենաակտիվ տարածողները։
Խստորեն դատապարտելի է այս անբարո գործելաոճը, որը ոչ միայն խաթարում է հանրային առողջ մթնոլորտը, այլև նպատակաուղղված կերպով թիրախավորում է ազգային և հոգևոր կարևորագույն հաստատություններից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»։

«Մարտի 1-ի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ինքն է հրահրել այդ ամենը»․ Ռոբերտ Քոչարյան
123:12
«ՀՀ-ի և Արցախի ռազմական ընդհանուր պոտենցիալը եղել է մի բան էլ ավելի, քան Ադրբեջանինը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
4522:54
«Չե՛նք կարող լռել, սպասել ու ոչինչ չանել»․ Գեղամ Օհանյան
5022:30
«ԵԱՏՄ անհեթեթ հայտարարությունից ոգևորվածնե՛ր, դուք ո՞վ եք»․ Գեղամ Նազարյան
5122:12
«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար նախատեսված պահանջներ». Պուտին (տեսանյութ)
9522:00
«Այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է ՌԴ-ի համար». Պուտին
8821:45
«Ազերիները սկսել են լայնորեն քննարկել Հայաստանի զորահանդեսը»․ Արա Պողոսյան
7721:18
«ՌԴ-ն կբարձրացնի էներգակիրների գները ՀՀ-ի համար՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում». Պուտին
9020:54