«Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 3-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․
«Խիզախությո՞ւն, թե՞ դավաճանություն
Արդեն երկրորդ անգամն է, ինչ օտար պետության պաշտոնյան Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը որակում է խիզախություն: Խոսքն օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տված որակման մասին է:
Որպեսզի հասկանանք, թե ինչ է նշանակում նիկոլական խիզախությունն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում, պետք է հիշել, թե ինչո՞ւ և ու՞մ կողմից Փաշինյանն առաջին անգամ արժանացավ «խիզախ» գնահատականին:
Առաջինը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանին տվեց «խզախ» որակումը: Դա 2022թ․-ին էր՝ Պրահայում նույն թվականի հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանին դավաճանաբար հանձնելու շրջանակներում: Նիկոլը համաձայնել էր մակրոնների, միշելների հակառուսական ծրագրերի շրջանակներում Արցախն ու 120 հազար արցախցու դարձնել մանրադրամ և դնել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Բնականաբար, հանուն իշխանական աթոռը պահելու հարցում նույն մակրոնների աջակցությունն ստանալու ակնկալիքով:
Հիմա Հայաստանն է դրվել աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին: Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում, այն է՝ դավաճանական վարքագծի դրսևորում:
Օտար երկրների պաշտոնյաներին պետք չէ մեղադրել: Իրենք իրենց երկրների շահերն են պաշտպանում: Իրենց համար Նիկոլը խիզախ է: Այլ հարց է, որ հայ ժողովրդի համար այդ ամենը ուրիշ որակում ունի՝ սարսափելի հետևանքերով:
Ի դեպ, Նիկոլի «խիզախությունից» առաջին հերթին շահում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Այս ամենին պետք է վերջ դնել հունիսի 7-ի ընտրություններով:
Միացի՛ր, որ փոխենք։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար»։
Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով»։

«ՀԱՊԿ-ի ու ՌԴ -ի օգնության «չգալու» թեման պրոպագանդիստական է, քաղաքական հիմքեր չունի»․ Հակոբ Բադալյան
1621:00
«Դիմում եմ ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ»․ Աննա Կոստանյան
3420:42
«Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը». Արմեն Աշոտյան
3820:18
«Մարդիկ քայքայում են պետականությունը՝ սեփական աթոռն ամեն գնով պահելու համար»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
4919:54
«Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է թողնեմ-հեռանամ, ես սուս ու փուս կհեռանամ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6519:42
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքը՝ Գյումրիում՝ ուղիղ միացմամբ
7319:30
«Թույլ մի՛ տուր, որ հայրենիքդ դարձնեն թյուրքական բազարի մանրադրամ»․ Արտակ Զաքարյան
5919:12
«Ես հայտարարեցի՝ Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեզ համար բացվեցին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6918:54