Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Սա է մեր ընտրությունը՝ կա՛մ դառնալ թուրքահպատակ, կա՛մ փրկել հայոց ինքնությունը»․ Վարդան Ղուկասյան

«Սա է մեր ընտրությունը՝ կա՛մ դառնալ թուրքահպատակ, կա՛մ փրկել հայոց ինքնությունը»․ Վարդան Ղուկասյան
12
Այսօր, 21:42

«Շատերը փորձեցին մուր քսել իմ անվանը, և երբ տեսան, որ ժողովուրդը լավ գիտի ճշմարտությունը, բանտարկեցին ինձ»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքի ընթացքում ԱԱԾ մեկուսարանից ուղերձով դիմելով քաղաքացիներին՝ այս մասին նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ես հավատում եմ, որ Սամվել Կարապետյանի առաջադրվելն ի վերուստ է տրված․․․ Եկել է ժամանակը ուժեղանալու իսկական հայորդու ղեկավարությամբ, որ էլ թուրքի առաջ գլուխ չկախենք, եկել է ժամանակը՝ աղքատությունն ու ատելությունն արմատախիլ անելու, որ մեր զավակները խաղաղ ու հարուստ երկրում ապրեն։ Եկել է ժամանակը, որ սուրբ Կոստանդիանոսի տեսիլքն ի կատար ածվի։ Սա է մեր ընտրությունն այս ճակատագրական պահին՝ կա՛մ դառնալ թուրքահպատակ, կա՛մ փրկել հայոց ինքնությունը»,- ընդգծեց Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից