Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, բայց ոչ մեր շահերի հաշվին»․ Արման Թաթոյան

«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, բայց ոչ մեր շահերի հաշվին»․ Արման Թաթոյան
42
Այսօր, 12:24

«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, բայց ոչ մեր շահերի հաշվին։ Ադրբեջանն ինչ պահանջ ներկայացնում է՝ Հայաստանը ասում է՝ կանեմ, Սահամանդրության փոփոխոթյունից սկսած բոլոր մյուս հարցերը։ Դրա համար մենք ինքներս պետք է հզորանանաք, դիվանագիտությունով, միջազգային իրավունքով մենք ինքներս կարողանանք մեր հարցերը լուծենք»,- կապանում քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը։ «Դրանից բացի, երկրի ներսում կա անօրինականությունների հովանավորչություն, ես ընտրութունների հետ կապված այդքան ձայնագրություններ եմ հրապարակում, թե ոնց են մարդկանց ստիպում գնալ ընտրությունների, որևէ քայլ տեղի չի ունենում»,- նշել է Թաթոյանը և շարունակել․ «Առահասարակ ընտրակաշառքը ինձ համար անթույլատրելի է, ընտրությունը գողանում է նա, ով փող է տալիս և ով վախեցնում է․ այս իշխանությունը վախեցնում է մարդկանց՝ ձայնագրություններ եմ հրապարակել այդ թեմայով։ Մեզ պետք է իշխանություն, ով չի վախացնում մարդկանց, չի բաժանում նրանց սևերի-սպիտկների, նախկինի-ներկայի»։

«Մենք պետք է խաղաղություն հաստատենք, բայց ոչ մեր շահերի հաշվին»․ Արման Թաթոյան