Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«ՀՀ տնտեսության հնարավոր կոլապսը հարված է լինելու երկրի ինքնիշխանությանը»․ Դերենիկ Մալխասյան

«ՀՀ տնտեսության հնարավոր կոլապսը հարված է լինելու երկրի ինքնիշխանությանը»․ Դերենիկ Մալխասյան
27
Երեկ, 23:48

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսաստանի հետ տնտեսական հակամարտության թիվ մեկ մեղավորը Փաշինյան Նիկոլն է ու յուր խմբակը։ Նաև կողքից դամ պահող արևմտամետ կոչվողները, որոնք միլիոնավոր դոլարների արևմտյան գրանտների վրա նստած գյուղացիներին խորհուրդ են տալիս ընկնել Նիկոլի խելքին ու ամեն ինչ վարի տալ։ Հայաստանին որևէ մեկը Եվրոպայում չի սպասում, որևէ երկիր գրկաբաց նստած չի սպասում, թե երբ են Հայաստանինց ապրանքներ ներմուծելու իրենց շուկա։ Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով Հայաստանի տնտեսության հնարավոր կոլապսը ուղիղ հարված է լինելու երկրի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»։