Շաբաթ, 30 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Իշխանություններն Ալիևի ցանկությունն այս մասով էլ են կատարում, և Կարապետյանը մինչ օրս կալանավորված է»․ Արամ Վարդևանյան

«Իշխանություններն Ալիևի ցանկությունն այս մասով էլ են կատարում, և Կարապետյանը մինչ օրս կալանավորված է»․ Արամ Վարդևանյան
16
Այսօր, 22:48

«Վերջին շրջանում մեր հայրենակիցներին, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին, ասում են՝ ինչո՞ւ դուք չեք զոհվել։ Այս ամեն ինչն արդեն կարմիր գիծ է, այս վարքագիծն այն մասին է, որ այս մարդիկ պետք է հեռանան»,- «Ուժեղ Հայաստանի»՝ Գյումրիում ընթացքող նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց կուսակցության պատգամավորության թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ովքեր գալիս, նման մտքեր են ասում, նրանք Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ չեն։ «Սամվել Կարապետյանը Արբեջանի կողմից հայտարարվել է հետախոզվող, ու այս իշխանություններն Ալիևի ցանկությունն այս մասով էլ են կատարում, և Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է»,- ընդգծեց Վարդևանյանը։

«Իշխանություններն Ալիևի ցանկությունն այս մասով էլ են կատարում, և Կարապետյանը մինչ օրս կալանավորված է»․ Արամ Վարդևանյան